«Փոքրիկ քայլ» մրցույթ-փառատոնը համախմբել Է Հայաստանի տաղանդավոր պատանի երաժիշտներին

Լուրեր

09.09.2026 | 17:23
ԱՄՆ-ն չինական ընկերություններին մեղադրել է ամերիկյան արհեստական բանականության տեխնոլոգիաները պատճենելու մեջ
09.09.2026 | 17:08
Մեղրիի համայնքապետը ձերբակալվել է․ գործով կա 8 ձերբակալված
09.09.2026 | 17:05
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել թռչունին
09.09.2026 | 16:49
Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպման շուրջ պայմանավորվածություն կա․ խոսնակ
09.09.2026 | 16:38
Արմեն Գրիգորյանը նոր պաշտոն է ստացել միջազգային ընկերությունում
09.09.2026 | 16:31
«Մեր ժամանակների հերոսը» թանկացել է․ 395 հազար դոլար՝ «Դոմինո վիդեո փրոդաքշն»-ին
09.09.2026 | 16:19
Չխոշորացված համայնքը մի խոշորացրեք ու որևէ մարդու հագով մի կարեք համայնքի ղեկավարի պաշտոնը․ Մամիկոն Ասլանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 16:01
Վահե Ղալումյանը՝ ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 15:51
Զարուհի Բաթոյանն ընտրվեց Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:42
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու նախագիծը հրապարակվել է
09.09.2026 | 15:33
ՊԵԿ-ը ստուգել է Նարեկ Նալբանդյանի բիզնեսները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:23
Խանդանյանը` Բայրամովի հայտարարությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:15
ՀՀ-Ադրբեջան սահմանազատումը՝ հյուսիսից հարավ //ՀՀ քաղաքացիության տուրքը կբարձրանա․ ԼՈՒՐԵՐ
09.09.2026 | 15:08
ՔԿ-ն կադրեր է հրապարակել Գագիկ Խաչատրյանին պատկանող առանձնատան խուզարկությունից․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 14:56
«Սուտ եք խոսում, Տավուշից Ադրբեջանին գյուղ չի հանձնվել»․ բանավեճ՝ Ղալումյանի և Ղազարյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Վաղարշապատի համայնքապետարանի Կոմիտասի անվան մշակույթի պալատում տեղի է ունեցել պատանի երաժիշտ կատարողների «Փոքրիկ քայլ» մրցույթ-փառատոնի գալա համերգն ու մրցանակաբաշխության արարողությունը․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

«Փոքրիկ քայլ» մրցույթ-փառատոնն իրականացնում է «Արտպրոգրես» մշակութային կազմակերպությունը` ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Վաղարշապատի համայնքապետարանի աջակցությամբ:

Միջոցառմանը ներկա էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Վաղարշապատ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը, նախարարության և համայնքապետարանի աշխատակազմերի ներկայացուցիչներ:

Նշենք, որ փառատոնի մրցութային փուլին մասնակցել են Հայաստանի երաժշտական, արվեստի դպրոցների, մշակութային քոլեջների 7-20 տարեկան սաները: Հանրապետության կրթամշակութային հաստատությունների 1560 շնորհալի երեխաներն ու պատանիները մրցակցել են 12 անվանակարգում՝ «Դաշնամուր», «Ակադեմիական վոկալ», «Ժողովրդական երգ», «Էստրադային երգ», «Երգչախումբ», «Փողային նվագարաններ», «Լարային նվագարաններ», «Կիթառ», «Ազգային լարային նվագարաններ», «Ազգային փողային նվագարաններ», «Ազգային հարվածային նվագարաններ», «Դասական և ազգային գործիքների համույթ և նվագախումբ»:

Գալա համերգին ելույթ են ունեցել մրցույթի Գրան պրի մրցանակակիրներն ու առաջին հորիզոնականը զբաղեցրած մասնակիցները։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Դանիել Դանիելյանը ողջունել է մրցույթ-փառատոնի մասնակիցներին, ուսուցիչներին, ծնողներին, կազմակերպիչներին, ժյուրիի, կազմկոմիտեի անդամներին և շնորհավորել նախաձեռնությունը լավագույնս իրականացնելու համար: Ծրագրի կայացման գործում նախարարի տեղակալը կարևորել է ուսուցիչների ներդրած ջանքերը, ծնողների հետևողականությունն ու սաների անկոտրում կամքը` բոլոր դժվարություններն աշխատասիրությամբ հաղթահարելու տեսանկյունից:

«Այս և նմանօրինակ նախաձեռնությունների շնորհիվ բացահայտվում են հանրապետության պատանի շնորհալի երաժիշտ կատարողները, այն մեկ հարկի ներքո, մեկ հարթակում համախմբում է նաև հանրապետության երաժշտաոլորտի լավագույն մասնագետներին` ի դեմս ժյուրիի անդամների: Անչափ գնահատելի են մասնագետների կատարած աշխատանքը, մրցույթին յուրաքանչյուր երեխայի, պատանու մասնակցությունը, անցած ուղին, քանի որ այդ ճանապարհին ներդրած ջանքերի միջոցով են զարգանում և հղկվում երաժշտական, մասնագիտական կարողությունները: Հուսով ենք, որ մեր երեխաները մեծ հաջողություններ կգրանցեն նաև միջազգային բեմերում` դառնալով վերջերս ներդրված «Մշակույթի ոլորտի միջազգային հեղինակավոր փառատոների և մրցանակաբաշխությունների մասնակցած և մրցանակի արժանացած մշակույթի գործիչներին դրամական խրախուսում տրամադրելու» ծրագրի շահառու:

Նշենք, որ «Փոքրիկ քայլ» պատանի երաժիշտ կատարողների մրցույթ-փառատոնը մեկնարկել է 2019 թվականին: Այս տարի այն անցկացվել է 5-րդ անգամ` մեկ հարթակում համախմբելով Հայաստանի տաղանդավոր պատանի երաժիշտներին: