Բաքվի դատարանը Ռաշիդ Բեգլարյանին դատապարտեց 15 տարվա ազատազրկման

Լուրեր

15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
Բոլորը

Բաքվի դատարանը Արցախում մոլորված ու ադրբեջանցիների կողմից ձերբակալված Ռաշիդ Բեգլարյանին դատապարտեց 15 տարվա ազատազրկման։ Նրան մեղադրում են, իբր, «Խոջալուի ցեղասպանության» իրականացման մեջ։

Նշենք, որ նիստը կայացել է Սաբունչիի շրջանային դատարանում՝ Ֆիզուլիի ռազմական դատարանի դատավոր Ալի Սուլեյմանովի նախագահությամբ։ Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, որ առաջին 5 տարին նա պետք անցկացնի բանտում, իսկ հաջորդ 10-ը՝ խիստ ռեժիմի գաղութում։ Դատախազը պահանջել էր 17 տարվա ազատազրկում։

«Իմ որակավորումով բանակ զորակոչվել եմ որպես վարորդ։ Ոչ ոք չի կարող խուսափել հրամանից։ Ես բարձել և տեղափոխել եմ այն ամենը, ինչ ինձ ասել են։ Խնդրում եմ մարդկային ու ավելի թեթև պատիժ տալ»,- վերջին խոսքում ասել է Բեգլարյանը։

Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետության քաղաքացի Ռաշիդ Բեգլարյանը 2023 թվականի օգոստոսի 1-ին Շուշիի շրջանի Հին Շեն գյուղից դուրս էր եկել և մոլորվելու հետևանքով հայտնվել Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում։ Ադրբեջանցի սահմանապահները նրան ձերբակալել էին։

Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայությունը հայտարարել էր, թե «քննչական գործողությունների ընթացքում Ռաշիդ Բեգլարյանը մանրամասն տեղեկություններ է հաղորդել կատարված հանցագործությունների մասին՝ հստակ նշելով այն վայրերը, որտեղ հանցավոր գործողություններ են կատարվել խաղաղ բնակչության նկատմամբ»։ Ըստ հաղորդագրության՝ նա մեղադրվում է, իբր, Ստեփանակերտի թիվ 3 մանկական հիվանդանոցում պահվող«գերեվարված ադրբեջանցիներին խոշտանգելու, ինչպես նաև խաղաղության և մարդկության դեմ հանցագործությունների, պատերազմական հանցագործությունների, անօրինական զինված կազմավորումների գործունեությանը մասնակցելու համար»:

Էմմա Չոբանյան