Սերբիայում խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ հանդես եկող ցուցարարները սպառնում են կաթվածահար անել մայրաքաղաք Բելգրադում երթևեկությունը։ «Մենք հայտարարում ենք 24-ժամյա շրջափակում ուրբաթ օրը»,- Բելգրադի համալսարանի շենքի դիմաց հանրահավաքի ժամանակ հայտարարել է ակտիվիստ Իվան Բիելիչը։ Ցուցարարները մտադիր են դեկտեմբերի 29-ի կեսօրից ամբողջությամբ փակել երթևեկությունը, իսկ ճանապարհները բացել միայն շաբաթօրյա բողոքի ակցիայի համար։ Չորեքշաբթի Բելգրադի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետի մոտ …