ԱՄՆ-ը պետք է ապահովի ՆԱՏՕ-ի՝ Ուկրաինային սպառազինությունների գնման հիմնադրամի միջոցների կեսը։ Այս հիմնադրամի ծավալը պետք է կազմի տարեկան 40 մլրդ դոլար։ Այս մասին մամուլի ասուլիսում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։ Նա նշել է, որ հունիսի 14-ին ՆԱՏՕ-ն պետք է հաստատի Ուկրաինային զենքի մատակարարման հստակ պլանը։ «Դրա ծավալը կկազմի տարեկան 40 միլիարդ դոլար, այդ …

