Հեռացնե՛լ ՌԴ-ի զորքերը ՀՀ-ից, մենք կհսկենք մեր սահմանը․ այլապես մոռացեք ԵՄ-ի հետ ազատ վիզայի ռեժիմը․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.10.2026 | 23:52
Եղիշե Մելիքյանը՝ Կիպրոսի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 23:28
Իջևանի համայնքապետը պնդում է՝ ԿԿՀ ներկայացրած իր հայտարարագրում վրիպակներ կան
02.10.2026 | 23:03
Թրամփը խորհրդակցել է Grok նեյրոցանցի հետ, թե ինչպես վենեսուելացիները կվերաբերվեն Մադուրոյի տապալմանը․ Time
02.10.2026 | 22:52
Առանց Թրամփի անձնական ներգրավվածության չէինք կարող անցնել այդ ճանապարհը․ Փաշինյանը՝ խաղաղության մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 22:27
Ռուսաստանը ցանկանում է Կիևին, Խարկովին և Օդեսային զրկել էլեկտրաէներգիայից և ջեռուցումից․ NYT
02.10.2026 | 22:23
ԱՄՆ-ում ազգային աղոթքի նախաճաշին մասնակցելը շատ կարևոր իրադարձությունների վրա ազդեցություն ունեցավ․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 22:07
Իլհամ Ալիևն այսուհետ անժամկետ կղեկավարի Ադրբեջանի իշխող կուսակցությունը
02.10.2026 | 21:55
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը պարտվեց Կիպրոսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 21:32
FlyDubai-ի վիրավոր օդաչուն Հնդկաստանի վարչապետին պատմել է ինքնաթիռում միջադեպի մանրամասները
02.10.2026 | 21:20
Ֆրանսիայում հարյուրավոր դպրոցներ փակ են մնում․ աշակերտների բողոքի ակցիաները վերածվում են բռնության
02.10.2026 | 21:12
Ոռոգումից մինչև էներգետիկա․ ՀՀ-ն և ԶՖԳ-ն քննարկել են համագործակցության օրակարգը
02.10.2026 | 21:05
Նիկոլ Փաշինյանի ելույթը Հայաստանի աղոթքի երկրորդ նախաճաշի գալա ընթրիքին․ ՈւՂԻՂ
02.10.2026 | 21:00
«Տեսակցեցի Անիին»․ Ավանեսյանը այցելել է ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը
02.10.2026 | 20:51
ՔՊ 64 պատգամավորից 38-ն է ստորագրել եկեղեցու հարցով քննիչ հանձնաժողով ստեղծելու նախագիծը․ ի՞նչ իրավասություններ է այն ունենալու
02.10.2026 | 20:48
ՀԷՑ-ի ռեյդերային զավթում չի եղել․ անհեթեթ գնահատական է․ Ռոմանոս Պետրոսյանը հերքում է Շոյգուի պնդումը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

ԵՄ-ի խորհուրդը կայացրեց կարևոր որոշում՝ Հայաստանի հետ կսկսվեն վիզայի ազատականացման բանակցություններ, և եվրոպական պահանջները կատարելու դեպքում ՀՀ քաղաքացիները շենգենյան գոտի կճամփորդեն առանց վիզայի։ Բացի այդ ՀՀ-ին 10 միլիոն եվրոյի աջակցություն կտրվի Խաղաղության եվրոպական հիմնադրամից։ Այն կծախսվի դաշտային մոդուլային ճամբար ստեղծելու վրա՝ մեկ գումարտակի համար, կլինի նաև բժշկական օգնության ամբուլատորիա։

Իսկ ԱՄՆ պետքարտուղարության քաղաքացիական խորհրդատուն մտադիր է խորհրդատվական աջակցությունը սկսել առաջիկա ամիսներին։ Խորհրդատուն աջակցելու է Հայաստանի պաշտպանական հաստատությունների ամրապնդմանը։

«ԱՄՆ պետքարտուղարության Գլոբալ պաշտպանական բարեփոխումների ծրագիրն աշխարհով մեկ աջակցում է գործընկեր պետություններին առավել դիմակայուն, արդյունավետ ու հաշվետու անվտանգային հաստատությունների ձևավորման հարցում՝ ապահովելով ռազմավարական մակարդակի խորհրդատվական աջակցություն», – հայտնել է ԱՄՆ դեսպանատունը։

Քաղաքագետ Գուրգեն Սիմոնյանը Factor TV-ի հետ զրույցում ասում է, որ Արևմուտքը մուտք է գործել ռեգիոն, և ՀՀ-ն ուզենա-չուզենա՝ Արևմուտքի կարևորագույն գործընկեր է ճանաչված․

«Ֆրանսիայից զենք է գալիս Հայաստան, և եթե ՌԴ-ի ատամը կտրեր, գիտե՞ք ինչեր արած կլիներ մեր դեմ։ Սակայն այսօր ՌԴ-ն չկա ռեգիոնում, սպառնալիքը զրո է, արհեստականորեն են պահում նրանց։ Հայաստանի անկախացման գործընթացը «պերեխվատ» արվեց ՌԴ կողմից դեռ 1991-ին։ Հոկտեմբերի 27-ը վերջին ակորդն էր, երբ ՀՀ անկախության համար մարտնչողներին սպանեցին։ Ժամանակն է կառուցակարգենք անկախ պետականության հիմքերը»։

«Ժողովրդավարական ուժերի հարթակ»-ը երեկ հայտարարեց ԵՄ-ին անդամակցելու հարցով հանրաքվե նախաձեռնելու մտադրության մասին։ Ստորագրահավաք է սկսվում, որը կտևի մեկ ամսից ավելի, և կպահանջվի 50 հազար ստորագրություն՝ հանրաքվեի նշանակման հարցը ԱԺ օրակարգ մտցնելու համար։ Գուրգեն Սիմոնյանը չի միացել այս նախաձեռնությանը, ավելին՝ վտանգավոր է համարում հանրաքվեի անցկացումը, երբ ըստ նրա՝ հանրությունն արդեն իսկ համաձայն է եվրաինտեգրման գործընթացին․

«Չորս ուժերի հետ տարաձայնություն ունեմ, նրանք սատարում են Հայաստանի իշխանությանը, իսկ ես մտածում եմ՝ ներկայիս իշխանությունը պետք է փոխվի։ 6 տարում ի՞նչ ռեալ քայլի են գնացել, որ պաշտպանում եք։ ԵՄ-ին անդամակցելու հանրաքվեն վտանգավոր է, քանի որ ժողովուրդն արդեն որոշում ունի ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ։ Նրա կարծիքը կարելի է հարցումների ձևով կազմել և ներկայացնել։ ՀՀ-ն միանգամից պիտի հայտ ներկայացնի՝ ԵՏՄ-ից դուրս գալով։ Անհնար է ԵՄ-ին անդամակցելու հայտ ներկայացնել՝ առանց ԵՏՄ-ից դուրս գալու․ նախ՝ ցանկապատերը ջարդեք, որ կարողանաք հաջորդիվ քայլերն անել։ Բացի այդ, ՌԴ-ի զորքերը ՀՀ-ից պիտի հեռացվեն, մենք պիտի հսկենք մեր սահմանները, այլապես՝ ԵՄ-ի հետ ազատ վիզայի ռեժիմը մոռացեք»,- ասաց Գուրգեն Սիմոնյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան