Ինչու է բարդ արտերկրից բռնագանձել ենթադրյալ ապօրինի գույքը․ կոռուպցիայի դեմ պայքարի թույլ կետերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.10.2026 | 23:52
Եղիշե Մելիքյանը՝ Կիպրոսի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 23:28
Իջևանի համայնքապետը պնդում է՝ ԿԿՀ ներկայացրած իր հայտարարագրում վրիպակներ կան
02.10.2026 | 23:03
Թրամփը խորհրդակցել է Grok նեյրոցանցի հետ, թե ինչպես վենեսուելացիները կվերաբերվեն Մադուրոյի տապալմանը․ Time
02.10.2026 | 22:52
Առանց Թրամփի անձնական ներգրավվածության չէինք կարող անցնել այդ ճանապարհը․ Փաշինյանը՝ խաղաղության մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 22:27
Ռուսաստանը ցանկանում է Կիևին, Խարկովին և Օդեսային զրկել էլեկտրաէներգիայից և ջեռուցումից․ NYT
02.10.2026 | 22:23
ԱՄՆ-ում ազգային աղոթքի նախաճաշին մասնակցելը շատ կարևոր իրադարձությունների վրա ազդեցություն ունեցավ․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 22:07
Իլհամ Ալիևն այսուհետ անժամկետ կղեկավարի Ադրբեջանի իշխող կուսակցությունը
02.10.2026 | 21:55
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը պարտվեց Կիպրոսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 21:32
FlyDubai-ի վիրավոր օդաչուն Հնդկաստանի վարչապետին պատմել է ինքնաթիռում միջադեպի մանրամասները
02.10.2026 | 21:20
Ֆրանսիայում հարյուրավոր դպրոցներ փակ են մնում․ աշակերտների բողոքի ակցիաները վերածվում են բռնության
02.10.2026 | 21:12
Ոռոգումից մինչև էներգետիկա․ ՀՀ-ն և ԶՖԳ-ն քննարկել են համագործակցության օրակարգը
02.10.2026 | 21:05
Նիկոլ Փաշինյանի ելույթը Հայաստանի աղոթքի երկրորդ նախաճաշի գալա ընթրիքին․ ՈւՂԻՂ
02.10.2026 | 21:00
«Տեսակցեցի Անիին»․ Ավանեսյանը այցելել է ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը
02.10.2026 | 20:51
ՔՊ 64 պատգամավորից 38-ն է ստորագրել եկեղեցու հարցով քննիչ հանձնաժողով ստեղծելու նախագիծը․ ի՞նչ իրավասություններ է այն ունենալու
02.10.2026 | 20:48
ՀԷՑ-ի ռեյդերային զավթում չի եղել․ անհեթեթ գնահատական է․ Ռոմանոս Պետրոսյանը հերքում է Շոյգուի պնդումը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Կոռուպցիայի դեմ պայքարը մնում է Հայաստանի կարևորագույն մարտահրավերներից․ Hetq-ը ոլորտի պատասխանատու պաշտոնյաների հետ այսօր կազմակերպել էր կլոր սեղան-քննարկում, որի նպատակն էր գնահատել և քննարկել կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետությունը մեր երկրում։

Կոռուպցիայի դեմ պայքարի կարևորագույն գործիքներից է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձումը: Այս գործընթացի հիմնական նպատակն է ապահովել, որ պետական և համայնքային շահերը պաշտպանված լինեն, իսկ անօրինական ճանապարհով ձեռք բերված գույքերը վերադարձվեն պետությանը: Հետաքննող լրագրող Վահե Սարուխանյանը նշում է՝ իրավապահները հաճախ հենց իրենց հրապարակումների հիման վրա են վարույթներ նախաձեռնում։

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության պետ Սիրո Ամիրխանյանը խոստովանում է՝ ԱՄԷ-ի իշխանությունները Հայաստանի հետ արդյունավետ չեն համագործակցում, ինչը դժվարացնում է անօրինական ճանապարհով ձեռքբերված գույքերի վերադարձի գործընթացը: ԱՄԷ-ից բացի, այլ պետություններ ևս, ըստ նրա, երբեմն հրաժարվում են Հայաստանին տեղեկություններ տրամադրել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի շրջանակում։

«Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավար Սոնա Այվազյանի կարծիքով՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացից քաղաքացիներն այլ ակնկալիքներ ունեին։

Ըստ Սիրո Ամիրխանյանի ՝ օրենքի շրջանակում ուսումնասիրություններ արել են նաև գործող իշխանության ներկայացուցիչների վերաբերյալ։

Թեև ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով վերջին ամիսներին մի քանի դատավճիռ է կայացվել, խորհրդարանական ընդդիմությունն օրենքի սահմանադրականությունը վիճարկում է ՍԴ-ում։ Ինչ կլինի, եթե ՍԴ-ն հակասահմանադրական ճանաչի այն․ դատախազության պաշտոնյայի համոզմամբ՝ օրենքում հակասահմանադրական կետեր չկան։ Պաշտոնյայի տեղեկություններով՝ Բարձր դատարանը որոշումը կհրապարակի հոկտեմբերին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան