Ռուսական «Գազպրոմ» ընկերությունն առաջիկա տարիներին չի կարողանա վերականգնել Ուկրաինայի դեմ Ռուսաստանի լայնածավալ ագրեսիայի հետևանքով պատժամիջոցների հետևանքով կորցրած գազի վաճառքի ծավալները։ Այս մասին գրում է բրիտանական The Financial Times-ը՝ վկայակոչելով ընկերության ղեկավարության պատվերով 2023 թվականի վերջին պատրաստված հաշվետվության տվյալները, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։ ««Գազպրոմ»-ի և էներգետիկ ոլորտի համար պատժամիջոցների հիմնական հետևանքը դարձել է արտահանման ծավալների …

