Մոսկվայում ռեյդերից հետո ՌԴ քաղաքացիություն ստացած տասնյակ միգրանտներ զինկոմիսարիատներ հաշվառման են ուղարկվել

Լուրեր

09.11.2026 | 13:18
ԼՂ-ից տեղահանվածներին 30 հազար դրամների տրամադրման ծրագրի ժամկետը երկարացվել է․ պաշտոնյա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:11
ՄԻՊ-ը` երաժշտական դպրոցի տնօրենի մասնակցությամբ միջադեպի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:06
Կառլոս Ալկարասը նվաճել է հերթական տիտղոսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 12:54
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմի վերսկսումը «խիստ անհավանական» է
09.11.2026 | 12:45
ԱԺ ծեծկռտուքի դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
09.11.2026 | 12:39
Չենք խրախուսում Երևանում անշարժ գույք ձեռք բերել․ Ղարագյոզյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 12:35
Հայ սամբիստները 5 մեդալ են նվաճել աշխարհի առաջնությունում
09.11.2026 | 12:27
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
09.11.2026 | 12:12
Թրամփը հայտարարել է, որ պատերազմը կավարտվի «մի փոքր այլ տեսք ունեցող Ուկրաինայով»
09.11.2026 | 11:59
ՄԻՊ Անահիտ Մանասյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 11:55
Հայաստանը փորձում է որոշումների պատասխանատվությունը բարդել  ՀԱՊԿ-ի վրա․ ՌԴ ԱԳՆ
09.11.2026 | 11:45
Ուկրաինան հարձակվել է Լենինգրադի մարզի վրա․ ՌԴ խոշորագույն նավթավերամշակման գործարաններից մեկում հրդեհ է բռնկվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 11:37
Ալեն Սիմոնյանը Մոսկվայում մասնակցում է ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպմանը
09.11.2026 | 11:29
Փաշինյանն այցելել է Հակակոռուպցիոն կոմիտե․ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 11:16
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձ չեք, որ այդ տոնով եք խոսում․ Մանասյանը՝ Մանուկյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսաստանի ՆԳՆ աշխատակիցներն ու Քննչական կոմիտեի զինվորական հետախուզական վարչության ներկայացուցիչները Մոսկվայում ռեյդեր են անցկացրել՝ բացահայտելու անօրինական միգրացիայի փաստերը և վերահսկելու նախկին միգրանտների կողմից օրենքին համապատասխանությունը, գրում է «Կոմերսանտը»։

Այս ստուգման արդյունքում ՌԴ քաղաքացիություն ստացած մի քանի տասնյակ միգրանտների ծանուցումներ են տրվել զինկոմիսարիատում հաշվառման համար։

Ըստ հրապարակման՝ ռեյդերը տեղի են ունեցել մետրոյի Շչելկովսկայա կայարանի մոտ գտնվող ավտոկայանում, բանջարեղենի պահեստում և Մոսկվայի արևելքում գտնվող հանրակացարաններում։

Նախկինում նման ստուգումներ են անցկացվել Մոսկվայի մարզի Սերպուխովում և Չեխովում. զինվորական քննիչները հայտնաբերել էին տասը նախկին միգրանտների, որոնք հաշվառված չեն եղել զինկոմիսարիատում, հայտնել են Քննչական կոմիտեի զինվորական քննչական բաժնից։

Հուլիսի 31-ին Պետդուման միանգամից երեք ընթերցմամբ ընդունել է ՌԴ քաղաքացիություն ստանալուց հետո պարտադիր զինվորական գրանցման մասին օրենքը։ Այս պահանջը չկատարելը հիմք կհանդիսանա ՌԴ քաղաքացիությունից զրկելու համար: Նախաձեռնությունն «ուղղված է Ռուսաստանի նոր քաղաքացիների կողմից Հայրենիքը պաշտպանելու սահմանադրական պարտավորության պարտադիր կատարմանը», ասված է բացատրական գրության մեջ։

Այս օրենքը հիմնականում կանդրադառնա Ռուսաստանի քաղաքացիություն ստացած միգրանտների վրա։ Անցյալ աշնանը ՌԴ Քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինն առաջարկել էր միգրանտներին զրկել քաղաքացիությունից, եթե նրանք չեն ցանկանում մասնակցել Ուկրաինայի դեմ պատերազմին։

Դրանից հետո Ռուսաստանում ավելի հաճախակի են դարձել միգրանտների դեմ ռեյդերը։ Անվտանգության ուժերը ձերբակալում են ՌԴ քաղաքացիություն ունեցող միգրանտներին և զինվորական հաշվառման կանգնեցնում։ Անցյալ տարվա դեկտեմբերին սկսեցին տեղեկություններ տարածվել, որ օտարերկրացիներին սկսել են զրկել ՌԴ քաղաքացիությունից՝ զինվորական գրանցումից խուսափելու դեպքում։ Խոսքը Կենտրոնական Ասիայից եկած միգրանտների մասին էր։