Ինչո՞ւ է Պուտինը գնացել Ադրբեջան. BBC-ի անդրադարձը

Լուրեր

11.12.2024 | 23:30
Թուրքիան Մեծ Բրիտանիայից շահագործումից հանված Super Hercules ռազմատրանսպորտային ինքնաթիռներ կգնի
11.12.2024 | 23:17
Դեսպան Հարությունյանը վերահաստատել է Կանադայի հետ հարաբերություններն առավել խորացնելու Հայաստանի հանձնառությունը
11.12.2024 | 22:52
Երևանում և 6 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.12.2024 | 22:37
ԱՄՆ-ը կարող է «իրանական» պատժամիջոցներ կիրառել ռուսական նավթի դեմ
11.12.2024 | 22:21
Բելառուսից թոշակառուն դատապարտվել է 4 տարվա ազատազրկման՝ Լուկաշենկոյին և ոստիկանին վիրավորելու համար
11.12.2024 | 22:08
Էրդողանը դավաճանեց Ռուսաստանին․ Ալեքսանդր Դուգինը՝ Սիրիայում իրադարձությունների մասին
11.12.2024 | 21:58
Երևանի Բագրևանդի-Նելսոն Ստեփանյան փողոցների խաչմերուկում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցներով
11.12.2024 | 21:44
Ադրբեջանի ընդդիմությունը ԱՄՆ-ին ու ԵՄ-ին կոչ է անում երկրի իշխանությունների դեմ պատժամիջոցներ սահմանել
11.12.2024 | 21:29
Օրբանը զանգահարել է Պուտինին․ քննարկվել է ուկրաինական հակամարտությունն ու իրավիճակը Սիրիայում
11.12.2024 | 21:17
Հակոբ Ասլանյանը փոշմանել է, բայց արդեն ուշ է․ նա հեռացվեց ՔՊ-ից
11.12.2024 | 21:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Ասադի տապալումը Սիրիայում, ՌԴ-ի թուլացումը, Թուրքիայի դերի աճը․ ի՞նչ վիճակ ստեղծվեց Մերձավոր Արևելքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 20:51
Քննարկվել են Հայաստանում անցկացվելիք COP 17-ի կազմակերպման վերաբերյալ առանցքային հարցերը
11.12.2024 | 20:43
Օլաֆ Շոլցը պաշտոնապես Բունդեսթագին վստահության քվեի խնդրանք է ներկայացրել
11.12.2024 | 20:27
Մալիբուում խոշոր անտառային հրդեհ է մոլեգնում, որը սպառնում է հոլիվուդյան աստղերի առանձնատներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 20:12
Մանդատս վայր եմ դրել այլ աշխատանքի անցնելու նպատակով. Դավիթ Առուշանյան
Բոլորը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Ադրբեջանում է։ Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ նրա այցը երկօրյա է՝  օգոստոսի 18-ին և 19-ին։ Պուտինը Բաքու է ժամանում այն ժամանակ, երբ ուկրաինական բանակի դեմ մարտեր են ընթանում Ռուսաստանի տարածքում՝ Կուրսկի շրջանում։ Կրեմլի տվյալներով՝ այցի ընթացքում կքննարկվեն Ադրբեջանի և Ռուսաստանի միջև դաշնակցային և ռազմավարական հարաբերությունների զարգացումը։ Ակնկալվում է, որ Պուտինը նախագահ Իլհամ Ալիևի հետ կքննարկի նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը։

Սա Վլադիմիր Պուտինի առաջին այցն է Ադրբեջան երկու տարի առաջ Ուկրաինայի դեմ պատերազմ սկսելուց հետո, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Նշվում է, որ ուկրաինական հողերը բռնակցելու համար Արևմուտքի կողմից մեկուսացվելուց հետո Պուտինը ձգտում է ամրապնդել իր կապերը դաշնակիցների հետ և գտնել նորերը: Նա դաշնակցային պայմանագիր կնքեց Ադրբեջանի հետ այն օրերին, երբ նրա բանակը ներխուժել էր ուկրաինական տարածք։ Ըստ հրապարակման՝ թեև Ադրբեջանի կառավարությունը լավ հարաբերություններ է պահպանում Ուկրաինայի և Արևմուտքի հետ, սակայն երբեք երես չի թեքել Պուտինից։

Ներկայիս պետական այցը նաև հնարավորություն է Ռուսաստանի ղեկավարի համար՝ աշխարհին ցույց տալու, որ ինքն աջակցություն ունի։

Ուշագրավ է, որ մինչ Ադրբեջան այցը Պուտինը պետական այցեր է կատարել Հյուսիսային Կորեա և Վիետնամ։

Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից և արևմտյան պատժամիջոցների սահմանումից հետո Մոսկվան դադարեցրեց գազի արտահանումը եվրոպական երկրներ։ Փոխարենը Ադրբեջանը համաձայնագիր ստորագրեց Եվրամիության հետ և համաձայնեց ավելացնել գազի արտահանումը եվրոպական երկրներ, որոնք մնացել են առանց ռուսական գազի։

Քաղաքական վերլուծաբան Ֆուադ Շահբազովը կարծում է, որ Վլադիմիր Պուտինի՝ Ադրբեջան կատարած այցի հիմնական նպատակները կապված են տնտեսական և, առաջին հերթին, էներգետիկ խնդիրների հետ։ Նրա կարծիքով՝ այցի ընթացքում կարող է ստորագրվել Ադրբեջանի և Ռուսաստանի միջև գազի փոխադրման նոր փաստաթուղթ։

«Հնարավոր է՝ փաստաթուղթ ստորագրվի Ադրբեջան ռուսական գազի մատակարարման մասին՝ Եվրոպա ադրբեջանական գազի արտահանման ծավալների ավելացման դիմաց։ Այսինքն՝ ռուսական գազը կարող է օգտագործվել ներքին շուկայի համար։ Բացի այդ, հնարավոր է՝ փաստաթուղթ ստորագրվի տնտեսական ոլորտում համագործակցության մասին»,- ասում է Ֆուադ Շահբազովը։

Նրա խոսքով՝ այս այցի մեկ այլ նպատակ կարող է լինել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում Ռուսաստանի դիրքերի ամրապնդումը։ Նա կարծում է, որ արևմտյան ինստիտուտները վերջին շրջանում ակտիվացել են երկու երկրների միջև հակամարտությունը լուծելու հարցում, եւ Ռուսաստանը շահագրգռված է Հարավային Կովկասի տարածաշրջանում իր ազդեցության վերականգնմամբ։

«Այս այցը նպատակ ունի հաստատել Ռուսաստանի հետաքրքրությունը տարածաշրջանում»,- նշել է Շահբազովը։

«Ռուսական կողմը նախկինի նման պատրաստ է ամեն կերպ նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը»,- իր հերթին գրում է ՌԻԱ Նովոստին՝ Կրեմլին հղումով։

Վերջին ամիսներին Ադրբեջանն ու Հայաստանը ուղիղ բանակցություններ են վարում սահմանների սահմանազատման և խաղաղության պայմանագրի կնքման շուրջ՝ պատրաստակամություն հայտնելով ստորագրել խաղաղության պայմանագիր։ Օգոստոսին Բաքուն և Երևանը պայմանավորվեցին խաղաղության համաձայնագրի նախագծից դուրս բերել Ադրբեջանը և նրա էքսկլավ Նախիջևանը կապող տրանսպորտային երթուղու կամ, ինչպես Բաքվում անվանում են, «Զանգեզուրի միջանցքի» կետը։ Այս հարցը հետաձգվել է՝ բանակցությունների հաջորդ փուլում քննարկելու համար։

Բաքուն և Մոսկվան ցանկանում էին, որ Ադրբեջանի ու Նախիջևանի միջև ճանապարհը վերահսկվի Ռուսաստանի կողմից, սակայն Հայաստանը դեմ էր դրան:

BBC-ն հիշեցնում է, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև տարաձայնություններ ի հայտ եկան արցախյան երկրորդ պատերազմից հետո։ Պաշտոնական Երևանը դժգոհ է, որ պատերազմի ժամանակ Ռուսաստանն ու ՀԱՊԿ-ն օգնություն չեն ցուցաբերել։ Զենք գնելու և բանակի վերապատրաստման համար արևմտյան երկրներին Հայաստանի դիմելը դժգոհություն է առաջացրել Ռուսաստանում։ Պաշտոնական Մոսկվան չի ողջունում ՆԱՏՕ-ի անդամ երկրների ներկայությունը Հայաստանում։ Այս գործոնները վերջին տարիներին հեռացրել են Ռուսաստանին և Հայաստանին միմյանցից։

Ինչ կապ կարող է ունենալ այս այցը Իրանի հետ։ BBC-ն հիշեցնում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այս այցից առաջ՝ օգոստոսի 6-ին, ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն էր այցելել Ադրբեջան և հանդիպել նախագահ Իլհամ Ալիևին։ Նրա ճանապարհը դեպի Բաքու անցել էր Իրանով։

Սերգեյ Շոյգուն Թեհրանում ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանությունից մեկ շաբաթ անց այցելել էր Իրան և հանդիպում անցկացրել Բաքվում, որից հետո վերադարձել հայրենիք։ Այցի ընթացքում Շոյգուն խոսել է Հարավային Կովկասում խաղաղության և անվտանգության հարցերի մասին, սակայն տարածաշրջանի երկրներից այցելել է միայն Ադրբեջան։

Փորձագետները կարծում են, որ ռուս բարձրաստիճան պաշտոնյայի այցը նախ՝ Թեհրան, ապա՝ Բաքու, կարող է կապված լինել Իրանի և Իսրայելի միջև հակամարտության հնարավոր սրման հետ։ Վերլուծաբան Ֆուադ Շահբազովի կարծիքով՝ Ռուսաստանը մտահոգված է Ադրբեջանի կողմից Իսրայելին հնարավոր թաքնված աջակցությամբ Իրանի և Իսրայելի միջև հակամարտության դեպքում։