Կրեմլն ուշադրությամբ հետևելու է հուլիսի 9-11-ը Վաշինգտոնում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հայտարարություններին և որոշումներին, քանի որ դաշինքը «Ռուսաստանը դիտարկում է որպես թշնամի և ներգրավված է ուկրաինական հակամարտության մեջ»։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է ՏԱՍՍ-ը։ «Առավելագույնս ուշադիր հետևելու ենք։ Գիտեք, որ ՆԱՏՕ-ն դաշինք է, որը Ռուսաստանի Դաշնությանը համարում է թշնամի, …

