ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը համոզված է, որ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի ղեկավարած ընդդիմադիր շարժումը չի կարողանալու հասնել իշխանափոխության։ Նախօրեին Գալստանյանը հայտարարեց, թե մտնում են վճռորոշ փուլ և չորս օրվա ընթացքում պետք է հասնեն կառավարության ու Նիկոլ Փաշինյանի հեռացմանը՝ պատրաստակամություն հայտնելով քննարկել նաև քաղաքական այլ լուծումներ։ Հունիսի 17-ին ԱԺ արտահերթ նիստ է հրավիրվել։ …

