ԱՄՆ-ը և Կանադան ընդլայնել են Բելառուսի դեմ պատժամիջոցների ցանկը։ ԱՄՆ Ֆինանսների նախարարության արտաքին ակտիվների վերահսկման գրասենյակը (OFAC) «սև ցուցակում» է ներառել 10 անհատի և 12 ընկերությունների, որոնք կապված են Բելառուսի պաշտպանության ոլորտի և կառավարության հետ, գրում է DW-ի ռուսական ծառայությունը: Անձնական պատժամիջոցներ են սահմանվել Բելառուսի, Լիբանանի, Սիրիայի, Սլովակիայի և Շվեդիայի քաղաքացիներ Ալեքսանդրա Օքսենչուկի, Ալհայթամ Ալիի, …

