Ռուսական կամիկաձե անօդաչու թռչող սարքը Բելառուսի տարածք է թռել ու պայթել Գոմելի շրջանում։ Այս մասին հայտնել է «Беларускі Гаюн» մոնիթորինգային խումբը, փոխանցում է Meduza-ն։ Դիտորդների տվյալներով՝ «Շահեդ» տիպի անօդաչու թռչող սարքը հուլիսի 16-ի առավոտյան ընկել է Օկտյաբրսկի շրջանում՝ Պարիչի և Լյուբան գյուղերի միջև՝ Բոբրույսկից մոտավորապես 55 կիլոմետր և Ուկրաինայի հետ սահմանից 120 կիլոմետր հեռավորության վրա։ ԱԹՍ-ի …

