Երևանում բացվել է Հայ-իտալական ինստիտուտ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Եվրասիա միջազգային համալսարանը (Հայաստան), Տուշիայի համալսարանը (Իտալիա) և Պերուջայի օտարերկրացիների համալսարանը (Իտալիա) համատեղ Երևանում պաշտոնապես ազդարարեցին Հայ-իտալական ինստիտուտի մեկնարկը։ Այն Եվրասիա միջազգային համալսարանի ստորաբաժանումներից է, կգործի որպես առանձին միավոր, իսկ կառավարման խորհրդում կընդգրկվեն երեք հիմնադիր բուհերի ներկայացուցիչներ․ տեղեկացնում են Եվրասիա միջազգային համալսարանից։

Հայ-իտալական ինստիտուտը իրականացնելու է Իտալիայի համալսարանների հետ համատեղ կրկնակի դիպլոմի ծրագրեր, նպատակային հետազոտական նախագծեր, սովորողների և դասախոսների փոխանակման ծրագրեր, համալսարանի ուսանողների և հանրության լայն շրջանակների համար իտալերեն լեզվի դասավանդման դասընթացներ, հայ-իտալական համագործակցության և Հայաստան-ԵՄ ինտեգրման խթանմանը միտված տարբեր ծրագրեր, մշակութային երկխոսության և բիզնես փոխգործակցության զարգացման նախագծեր և այլն։

«Մինչ այժմ մեր առանձին ստորաբաժանումներ բնականոն համագործակցություն են զարգացրել Իտալիայի բուհերի հետ, և այդ շարքում կցանկանայի հատուկ շեշտադրել Տուշիայի համալսարանի հետ մեր ավելի քան 10-ամյա արդյունավետ աշխատանքը։ Առաջիկայում մենք մեր ուսանողներին և հանրությանը կառաջարկենք իտալերեն լեզվի դասընթացներ։ Միաժամանակ հայ-իտալական քաղաքական, տնտեսական, մշակութային և այլ ուղղություններով կձեռնարկվեն կրթագիտական տարբեր նախագծեր», – իր ելույթում ընդգծեց «Եվրասիա» միջազգային համալսարանի ռեկտոր, աշխարհագրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Օհանյանը

Տուշիայի համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Ստեֆանո Ուբերտինին և Պերուջայի օտարերկրացիների համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Վալերիո դե Սեզարիսը իրենց ելույթներում կարևորեցին հայկական կողմի հետ նոր գործակցությունը և պատրաստակամություն հայտնեցին իրականացնելու կրթագիտական ու կրկնակի դիպլոմի նոր ծրագրեր:

Պաշտոնական բացման հանդիսավոր արարողությունից հետո Եվրասիա միջազգային համալսարանում տեղի ունեցավ նաև կլոր-սեղան քննարկում «Հայ-իտալական հարաբերություններ. ձեռքբերումներ և հեռանկարներ» խորագրով։ Մասնակիցները քննարկեցին հայ-իտալական բազմաբովանդակին հարաբերությունների արդի վիճակը, միջպետական համագործակցության և Հայաստանի եվրոպական ինտեգրման հետ կապված խնդիրները, ակադեմիական, սոցիալական, մշակութային և այլ ոլորտներում իրականացվող ծրագրերը և այլն։

Միջոցառմանը մասնակցեցին ՀՀ Ազգային ժողովի, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ՀՀ արտաքին գործերի նախարարության, ՀՀ-ում Իտալիայի դեսպանատան ներկայացուցիչները։ #