Թուրքական ընկերությունը, որը երկրաշարժից տուժած Հաթայի Սամանդաղի շրջանում տներ է կառուցում պետական բնակարանային զարգացման վարչության (TOKİ) համար, աշխատանքից ազատել է 70 աշխատակցի՝ առանց նրանց աշխատավարձ վճարելու՝ «աշխատանքները ժամանակին չավարտելու համար»։ Թուրքական լրատվամիջոցները հաղորդում են, որ աշխատակիցները հայտարարել են՝ ընկերությունը փորձում է շարունակել շինարարությունը ապօրինի գործողություններով և անորակ նյութով։ Աշխատողներից երկուսը ինքնասպանության փորձ են կատարել՝ ի …

