ՀՀ ԳԱԱ-ում կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովին նվիրված միջազգային գիտաժողով կանցկացվի

Լուրեր

08.10.2026 | 12:02
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ տասնյակ զոհեր կան
08.10.2026 | 11:50
Վլադիմիր Վարդանյանը՝ ՍԴ նոր նախագահի թեկնածո՞ւ․ Արման Դիլանյանի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է
08.10.2026 | 11:42
Օտարերկրյա ռազմական կցորդներն այցելել են ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն
08.10.2026 | 11:33
Դատախազությունը պահանջում է ազատել Աբովյան 8/1-ի անշարժ գույքը ընկերության ապօրինի տիրապետումից
08.10.2026 | 11:24
Վահան Բիչախչյան. «Շատ դժվար ժամանակաշրջան էր ինձ համար»
08.10.2026 | 11:18
Նարեկ Կարապետյանը հուզվեց ու չկարողացավ խոսքը շարունակել զոհված զինծառայողների ծնողների հետ հանդիպման ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:11
Լավ է, որ բացահայտվեց, բայց 27 տարի ինչո՞ւ չէր բացահայտվում. Փաշինյանը Արծրուն Մարգարյանի գործի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:03
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:01
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:00
Նարեկ Կարապետյանն ԱԺ-ում հանդիպում է անհետ կորածների և զոհված զինծառայողների ծնողների հետ. ՈՒՂԻՂ
08.10.2026 | 10:52
Ալիևն աշխատանքային այցով Թուրքմենստանում է
08.10.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 8-ի դրությամբ
08.10.2026 | 10:34
Ստամբուլում 7 հարկանի բնակելի շենքը մասնակիորեն փլուզվել է․ փլատակներում մարդիկ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 10:22
Երևան–Սևան ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ 8 տուժած կա
08.10.2026 | 10:15
Ռոնալդուն արձագանքել է Մեսիի հրաժեշտի խաղին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
Բոլորը

Սույն թվականի սեպտեմբերի 10-12-ը ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի կունենա «Սերգեյ Փարաջանով – 100» խորագրով միջազգային գիտաժողովը։ Այն կմեկնարկի սեպտեմբերի 10-ին՝ ժամը 11։00-ին, ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում (Մարշալ Բաղրամյան 24, 2-րդ հարկ)․ տեղեկացնում են ՀՀ ԳԱԱ-ից։

Գիտաժողովը, որը կազմակերպել է ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտը՝ Սերգեյ Փարաջանովի թանգարանի հետ համատեղ, գումարվում է Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների անցկացման համար ստեղծված կառավարական հոբելյանական հանձնաժողովի որոշմամբ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

Գիտաժողովի նպատակն է ներկայացնել փարաջանովագիտության արդի վիճակը, քննության առնել հայ նշանավոր կինոռեժիսորի ստեղծագործական գործունեությունը, արժևորել նրա թողած ժառանգությունը, բացահայտել Սերգեյ Փարաջանովի ստեղծագործության դերն ինչպես հայ, այնպես էլ համաշխարհային կինոարվեստում:

Գիտաժողովի աշխատանքներին կմասնակցեն երեք մայրցամաքների 12 երկրների (ԱՄՆ, Իսպանիա, Իտալիա, Լեհաստան, Հայաստան, Ղազախստան, Պորտուգալիա, Ռուսաստան, Սերբիա, Վրաստան, Ուկրաինա, Ֆրանսիա) միջազգային ճանաչում ունեցող առաջատար գիտնականներ և երիտասարդ հետազոտողներ:

Գիտաժողովի շրջանակներում ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում տեղի կունենան Սերգեյ Փարաջանովի ստեղծագործության ուսումնասիրության հարցերին նվիրված և ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի գիտական խորհրդի երաշխավորությամբ Սերգեյ Փարաջանովի հոբելյանին ընդառաջ հրատարակված հայ ականավոր կինոգետ Կարեն Քալանթարի «Очерки о Сергее Параджанове» աշխատության 2-րդ հրատարակության (Սանկտ Պետերբուրգ (Ռուսաստան), 2023), պրոֆեսոր Սուսաննա Դավթյանի «Տոն, որ միշտ քեզ հետ է» եռալեզու՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն, աշխատության (Երևան, 2024) և «Tribute to Sergei Parajanov. On the centenary of his birth» հոդվածների ժողովածուի (խմբագիր՝ պրոֆեսոր Մարեկ Սոկոլովսկի, Պոզնան (Լեհաստան), 2024) շնորհանդեսները: