Գերիների հարցը ներառված չէ խաղաղության պայմանագրի մեջ. Ալեն Սիմոնյան
Քաղաքականություն
09.09.2024 | 13:19Գերիների հարցը ներառված չէ խաղաղության պայմանագրի մեջ, այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը` պատասխանելով Factor.am-ի հարցին։
«Գերիների հետ կապված բանակցություններն ու խոսակցությունները կան բոլոր ֆորմատներում, բոլոր հնարավոր տեղերում»,- ասաց նա։
Սիմոնյանի խոսքով՝ գերիների հարցը ներառված է նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ, որտեղ Ռուսաստանն ու Ադրբեջանը պարտավորվում են ապահովել գերիների ու պահվող այլ անձանց վերադարձը, բայց չեն կատարում։