Ղազախստանի նախկին մայրաքաղաք Ալմաթիում 13 մարդ է զոհվել եռահարկ բնակելի շենքի առաջին հարկում և նկուղում գտնվող հոսթելում բռնկված հրդեհի հետևանքով։ Դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 30-ի վաղ առավոտյան, հայտնում է Արտակարգ իրավիճակների քաղաքային վարչությունը, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։ Orda.kz-ի տվյալներով՝ զոհերի թվում կա Ղազախստանի 9, Ռուսաստանի և Ուզբեկստանի 2 քաղաքացի։ Ընդհանուր առմամբ, հրդեհի պահին …