Բորտնիկովը հայտարարել է, թե «ՆԱՏՕ-ն ձգտում է հասնել ՀԱՊԿ-ից ՀՀ-ի դուրս գալուն՝ զենքի արտոնյալ մատակարարումների դիմաց»

Լուրեր

07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
Բոլորը

Արևմուտքը ձգտում է ՆԱՏՕ-ի երկրներից իր «խաղաղապահ զորախումբը մտցնել  Անդրկովկաս՝ իբր օգնելու Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորմանը»: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԴԾ տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը ԱՊՀ անվտանգության մարմիների և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստում, գրում է ՏԱՍՍ-ը։

«Ամերիկացիներն ու եվրոպացիներն ակնհայտորեն շահագրգռված չեն Անդրկովկասում կայունության հաստատմամբ։ Երևանին համոզելով հետաձգել Բաքվի հետ բանակցությունները՝ Արևմուտքը փորձում է ղեկավարել ադրբեջանա-հայկական կարգավորման գործընթացը և հասնել տարածաշրջանում իր «խաղաղապահ» ​​կոնտինգենտի տեղակայմանը` դե յուրե ՄԱԿ-ի հովանու ներքո և դե ֆակտո ՆԱՏՕ-ական»,- ասել է նա։

Ռուսաստանցի պաշտոնյան կրկին անդրադարձել է նաև ՀՀ-ում տեղակայված ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությանը։

«Նման «խաղաղապահության» հնարավոր բնույթի մասին արդեն իսկ մատնանշում է այն փաստը, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղակայված ԵՄ, այսպես կոչված, անկախ քաղաքացիական դիտորդական առաքելությունը հետախուզական գործունեություն է ծավալում ՆԱՏՕ-ի կոնկրետ երկրի շահերից՝ ընդդեմ Ռուսաստանի ու նրա գործընկերների»,- նշել է Բորտնիկովը։

Նա նաև հայտարարել է, թե «զենքի արտոնյալ մատակարարումների ու անվտանգության երաշխքների դիմաց Արևմուտքը ձգտում է հասնել ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալուն, ինչը Երևանին կդնի ավելի մեծ կախվածության մեջ ՆԱՏՕ-ից Բաքվի հետ իր հետագա հարաբերությունների հարցերում»։

«Եվ հաշվի առնելով աշխարհի տարբեր տարածաշրջաններում ՆԱՏՕ-ի միջնորդության նախկին փորձը՝ Անդրկովկասում դաշինքի  ամրապնդումն ակնհայտորեն չի նպաստի տարածաշրջանում կայունությանը»,- հայտարարել է Բորտնիկովը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի