ԱՀԿ-ն հավանություն է տվել կապիկի ծաղիկի հայտնաբերման թեստին

Լուրեր

08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 19:43
Ժամանակավորապես կփակվի Դսեղ-Մարց ավտոճանապարհի մի հատվածը
08.10.2026 | 19:27
Լավագույն բուհերում սովորողներին տարկետում կտրվի մինչև 32 տարեկանը 
08.10.2026 | 19:13
ԱՄՆ-ը «երբեք թույլ չէր տա» Հունաստան-Թուրքիա հակամարտություն․ Ռուբիոն նշել է F-35-ների Անկարային փոխանցման պայմանը
08.10.2026 | 19:00
ՀՕՖ-ի բարեգործական ճաշարանը չի փակվում․ բայց շահառուները մտահոգված են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 18:48
Առանց ակումբի մնացած ամենաթանկ ֆուտբոլիստները՝ ըստ Transfermarkt-ի
08.10.2026 | 18:39
ՀՌՀ-ն հեռարձակողների հետ քննարկել է տեսալսողական բովանդակության նոր չափորոշիչները
08.10.2026 | 18:28
Այս պահին բանակցային կարգավորման հեռանկար չի երևում․ Ռուբիոն՝ ռուս-ուկրաինական պատերազմի մասին
08.10.2026 | 18:19
Միրզոյանն ու Ղազախստանի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային փոխկապակցվածությունն ու խաղաղության ջանքերը
Բոլորը

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հավանություն է տվել արտակարգ իրավիճակների դեպքում կապիկի ծաղիկի ախտորոշման առաջին թեստին: ԱՀԿ-ն պարզաբանել է, որ վաղ ախտորոշումն ապահովում է ժամանակին բուժում և խնամք, ինչպես նաև վիրուսի տարածման վերահսկում։

Թեստն արտադրված է Abbott Molecular Inc.-ի կողմից։ Դրա օգտագործումը «կարևոր նշանակություն կունենա ախտորոշիչ կարողությունների ընդլայնման համար այն երկրներում, որտեղ հիվանդության բռնկման պատճառով արագ և ճշգրիտ թեստավորման անհրաժեշտությունը կտրուկ աճել է», ասվում է ԱՀԿ-ի մամուլի հաղորդագրության մեջ:

Կազմակերպությունը հավելել է, որ Աֆրիկայում վիրուսների դեպքերի փորձարկման հնարավորությունները մնում են սահմանափակ:

Օգոստոսին ԱՀԿ-ն վարակի բռնկումը հայտարարել էր հանրային առողջության արտակարգ իրավիճակ։ Ըստ Աֆրիկյան միության հիվանդությունների վերահսկման կենտրոնի՝ տարեսկզբից հոկտեմբերի 3-ի դրությամբ տարածաշրջանում գրանցվել է վիրուսից մահվան 866 դեպք։

Վարակման դեպքեր են գրանցվել նաև ԱՄՆ-ում, Իսպանիայում, Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում, Շվեդիայում և Մարոկկոյում։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի