Իրանի ԱԳ նախարարը չհայտարարված այցով Բեյրութում է

Լուրեր

21.11.2026 | 00:06
Էդուարդ Սպերցյանը մասնակցեց «Ալ Նասրի» նկատմամբ հաղթանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 23:39
Հայաստանը համերաշխություն է հայտնում Վրաստանին այս դժվարին պահին. Փաշինյան
20.11.2026 | 23:13
Հայաստանն ու Ալբանիան քննարկվել են տնտեսական համագործակցության խորացման հեռանկարները
20.11.2026 | 23:00
Լոռու մարզում գազանջատումներ կլինեն
20.11.2026 | 22:47
Թուրքական արտադրության Kizilelma անօդաչու կործանիչն աշխարհում առաջինն է անցել զինվորական ծառայության
20.11.2026 | 22:33
Վաղարշապատի կամրջի հարակից ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ կլինի երթևեկության համար
20.11.2026 | 22:19
Բաքուն հայտնում է ահաբեկչական կազմակերպության անդամ Ադրբեջանի քաղաքացիների ձերբակալության մասին
20.11.2026 | 22:04
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
20.11.2026 | 21:50
Ադրբեջանի ընդդիմության ղեկավարի կալանքի թեման ուշադրության կենտրոնում է եղել Գերմանիայի ԱԳ նախարարի՝ Բաքու կատարած այցի ժամանակ
20.11.2026 | 21:36
Հայաստանն ընդունել է Գազայից երեք պաղեստինցի երեխայի. նրանց մասնագիտացված բուժօգնություն կցուցաբերվի
20.11.2026 | 21:23
Թվային լուծումներ՝ մեկ էկոհամակարգում․ IDBank-ը՝ DigiTec 2026-ում
20.11.2026 | 21:11
Թրամփը հայտարարել է, որ Պուտինը Լեհաստանի ուղղությամբ «սխալմամբ մի քանի փոքր հրթիռ է արձակել»
20.11.2026 | 21:00
Տրագիկոմեդիա է․ ընդդիմությունը չի ուզում ազատվել վարչապետ Փաշինյանից, թեև մեղադրում է ադրբեջանական լինելու մեջ․ Արսեն Թորոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 20:50
Կառլեն Հովհաննիսյանը՝ «Ակրոնի» լավագույն ֆուտբոլիստ
20.11.2026 | 20:45
Euro 4-ը, խցանումներն ու Ավինյանը․ ո՞ր մեքենաները կարող են հայտնվել սահմանափակման տակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Չնայած Իսրայելի սպառնալիքներին՝ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ժամանել է Լիբանանի մայրաքաղաք Բեյրութ, գրում է իրանական Mehr-ը։

«Մենք հենց նոր վայրէջք կատարեցինք Բեյրութի միջազգային օդանավակայանում։ Մեր պատվիրակությունը՝ Իրանի արտգործնախարարի գլխավորությամբ, երկու պատգամավորների և Կարմիր մահիկի ընկերության ղեկավարի ուղեկցությամբ, կհանդիպի Լիբանանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ»,- X-ի միկրոբլոգում գրել է Իրանի ԱԳՆ խոսնակը։

Նա հավելել է, որ 10 տոննա պարեն ու դեղորայք պարունակող բեռը Իրանի մարդասիրական օգնության շրջանակում կտեղափոխվի Լիբանան։

«Իրանն անդրդվելի է Լիբանանի խիզախ ժողովրդի հետ իր համերաշխության հարցում: Տարածաշրջանում բոլորը պետք է հասկանան Լիբանանի առջև ծառացած իրավիճակի լրջությունը և դրա հետևանքները մեր ազգերի ապագայի վրա»,- նշել է խոսնակ Էսմայիլ Բաղային։

Հաղորդվում է, որ Արաղչին հանդիպումներ է ունենալու Լիբանանի վարչապետ Նաջիբ Միքաթիի և խորհրդարանի նախագահ Նաբիհ Բըրրիի հետ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի