Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է իր հրավերով երկօրյա այցով Հայաստան ժամանած՝ Դատախազների միջազգային ասոցիացիայի գլխավոր քարտուղար Ռոյլ Դոնային և Ասոցիացիայի գլխավոր իրավաբան Շենազ Մուզաֆերին. տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։ Աննա Վարդապետյանը շնորհավորել է Ռոյլ Դոնային՝ Ասոցիացիայի գլխավոր քարտուղարի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ և եվրոպացի գործընկերոջ հետ քննարկել 2024 թվականի մարտի 5-ին Հաագայում տեղի ունեցած …

