Ալիևն ԱՄՆ-ին մեղադրել է «հակադրբեջանական քայլերի» ու պատժամիջոցների համար

Լուրեր

07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մտահոգված է, որ ԱՄՆ շուրջ 60 կոնգրեսականներ դիմել են պետքարտուղար Էնթոնի Բլինքենին՝ կոչ անելով ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ ազատ արձակելու հայ գերիներին ու բոլոր քաղբանտարկյալներին։

«Ամերիկյան Կոնգրեսի 60 հայամետ կոնգրեսականներ դիմել են ամերիկյան կառավարությանը՝ Ադրբեջանի դեմ լրացուցիչ պատժամիջոցներ կիրառելու կոչով։ Տգեղ դիմում է, այն մեր կամքի վրա չի կարող ազդել։ Բայց սա ցույց է տալիս, որ մեր դեմ թշնամական քաղաքականությունը չի դադարում։ Ես կասկած անգամ չունեմ, որ այն գրվել է հենց այնտեղ՝ ԱՄՆ Պետքարտուղարությունում։ Այսինքն՝ իրենք իրենց նամակներ են գրում, որ մեզ սպառնան, մեղադրեն»,- հայտարարել է Ալիևը Ջրականում մի խումբ բնակիչների հետ հանդիպմանը։

Նա նշել է, որ ԱՄՆ-ն Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ է սահմանել 1992 թվականին, իսկ 2001-ին դրանք հանվել են։

«Պատժամիջոցները հանվեցին, քանի որ սկսվել էր նրանց կողմից Աֆղանստանի օկուպացիան, և նրանք մեր կարիքն ունեին։ Քանի դեռ նրանք մնում էին Աֆղանստանում, այդ պատժամիջոցներն ամեն տարի հանվում էին Ամերիկայի նախագահի կողմից։ Աֆղանստանից հեռանալուց հետո պատժամիջոցները կրկին կիրառվեցին մեր դեմ։ Այս անշնորհակալությունը չափ ունի՞, թե՞ ոչ։ Դրանից հետո ասում են՝ ամրապնդենք մեր բարեկամությունը։ Ի՞նչ բարեկամության մասին կարող ենք խոսել»,- ասել է Ադրբեջանի նախագահը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի