ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագրով թույլատրել է օգտագործել Ռուսաստանի Դաշնությունում ամերիկյան ունեցվածքը՝ փոխհատուցելու ԱՄՆ-ում ռուս օլիգարխների և Ռուսաստանի Կենտրոնական բանկի ակտիվների առգրավումից առաջացած վնասը, գրում է ՏԱՍՍ-ը։ Փաստաթղթում ասվում է, որ Ռուսաստանի կառավարությունը պարտավոր է սահմանել ԱՄՆ-ի «ոչ բարեկամական և միջազգային իրավունքին հակասող» գործողությունների կապակցությամբ Ռուսաստանին պատճառված վնասի փոխհատուցման հատուկ ընթացակարգ։ Ռուսաստանի կառավարության կողմից ստեղծված …

