Ֆլորիդայում մոլեգնում է «Միլթոն» փոթորիկը․ ՈՒՂԻՂ

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

«Միլթոն» փոթորիկը հասել է Ֆլորիդայի արևմտյան ափին, հայտնում է ԱՄՆ փոթորիկների ազգային կենտրոնը։ Փոթորիկին տրվել է բարդության երրորդ կատեգորիա՝ քամու արագությունը հասել է ավելի քան 200 կմ/ժ-ի: Ողջ Ֆլորիդայում ավելի քան 2,6 միլիոն բնակիչ մնացել է առանց էլեկտրականության, այս մասին են վկայում poweroutage.us մոնիտորինգի ծառայության տվյալները։ Տամպայում, Սեյնթ Փիթերսբուրգում, Սարասոտայում և Ֆորտ Մայերսում ջրհեղեղի մասին նախազգուշացում է հայտարարվել, հաղորդսում է ABC News-ը։

Գործակալության տվյալներով՝ Ֆլորիդայի Սենթ Լյուսի շրջանի շերիֆը հայտնել է մահվան դեպքերի մասին՝ սակայն չնշելով զոհերի թիվը։  Պորտ Սալեռնոյի հրշեջ ծառայությունից հայտնել են, որ վնասվել են տասնյակ տներ։

Սպիտակ տունը հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը «կշարունակի թարմացումներ ստանալ իր թիմից ողջ գիշեր»։

Միլթոնը 2005 թվականից ի վեր ամենախոշոր փոթորիկն է, որը հարվածել է Մեքսիկական ծոցին: Ֆլորիդայի ավելի քան 5,5 միլիոն բնակիչների տարհանման պարտադիր կամ խորհրդատվական ահազանգեր են ուղարկվել: Տարհանումն ամենամեծն էր նահանգի պատմության մեջ։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի