Թրամփը հրաժարվել է Հարիսի հետ «ռևանշ» բանավեճից

Լուրեր

09.09.2026 | 11:48
ԱՄՆ-ն հայտնել է իրանական 5 լցանավերի ոչնչացման մասին․ Թեհրանը թիրախավորել է Հորդանանում ամերիկյան ռազմաբազան
09.09.2026 | 11:42
Ծովինար Վարդանյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 11:33
Ցինիկ հարցադրումներ է կատարում, որևէ հարցի չեմ պատասխանելու․ Մանավազյանը՝ Էդգար Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 11:04
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 11:02
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 10:58
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Արագածոտնի, Շիրակի և Լոռու մարզերում
09.09.2026 | 10:41
Հրդեհ Քարաբերդում․ այրվել է մոտ 700 հակ անասնակեր
09.09.2026 | 10:27
Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի զգալի բարձրացում. Լևոն Ազիզյան
09.09.2026 | 10:11
Վթարային ջրանջատում Երևանում և Սյունիքում
09.09.2026 | 09:59
Պաշտպանության նախարարի չսպասված այցը Արարատյան հովտի զորամասերից մեկը
09.09.2026 | 09:44
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
09.09.2026 | 09:34
Կալանավորված տղամարդու որդին հոր միջնորդությամբ դիմել է քրեական ենթամշակույթի ներկայացուցչի․ ՆԳՆ ոստիկանություն
09.09.2026 | 08:46
Փաշինյանը մեկնել է Ֆրանսիա՝ մասնակցելու Միջազգային տիեզերական գագաթնաժողովին
08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
Բոլորը

Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը բացառել է նախագահական երկրորդ բանավեճը դեմոկրատական կուսակցությունից իր մրցակից Քամալա Հարիսի հետ՝ մի քանի ժամ անց այն բանից հետո, երբ Fox News-ն առաջարկել է հյուրընկալել թեկնածուներին այս ամսվա վերջին մինչև ընտրությունների օրը՝ նոյեմբերի 5-ը, գրում է France 24-ը:

«Արդեն շատ ուշ է, վաղաժամ քվեարկությունն արդեն սկսվել է, ռևանշ չի լինելու։ Քամալան երեկ հստակ հայտարարեց, որ Ջո Բայդենից տարբերվող ոչինչ չի անելու, ուստի բանավիճելու բան չկա»,- նշել է Թրամփը Truth սոցիալական հարթակում՝ հերքելով Ֆիլադելֆիայում թեկնածուների առաջին բանավեճը շարունակելու հնարավորությունը:

Հարիսը նախկինում Թրամփին հրավիրել էր հոկտեմբերի 23-ին CNN-ի կողմից կազմակերպված բանավեճին, սակայն ԱՄՆ նախկին նախագահը մերժել էր:

Fox-ն իր հերթին չորեքշաբթի նամակներ է ուղարկել երկու կողմերին՝ առաջարկելով Հարիսի և Թրամփի միջև «բանավեճի եզրափակիչ քայլը»՝ հոկտեմբերի 24-ին կամ հոկտեմբերի 27-ին:

«Սա հնարավորություն կտա յուրաքանչյուր թեկնածուին ներկայացնել իր եզրափակիչ փաստարկները»,- նշել էր Fox News Media-ի նախագահ Ջեյ Ուոլեսը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի