ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Հունգարիայի խորհրդարանի Հունգարիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Միհայ Բալլայի ղեկավարած պատվիրակությունը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ՝ ընդգծելով հարաբերությունների հետագա զարգացման անհրաժեշտությունը երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում: Ընդգծվել է այս ուղղությամբ միջխորհրդարանական կապերի դերն ու ակնկալիքները, երկու խորհրդարաններում գործող …

