Լիբանանում ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելությունն այս ամիս գրանցել է ավելի քան 30 միջադեպ, որոնք հանգեցրել են նյութական վնասի կամ խաղաղապահների վիրավորվելուն։ Դեպքերից շուրջ 20-ն իսրայելական կրակի կամ գործողությունների հետևանք են։ Այս մասին հայտարարել է Լիբանանում ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի խոսնակը, փոխանցում է France 24-ը։ ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերը (UNIFIL) Լիբանանում տեղակայվել են 1978 թվականին՝ Իսրայելի կողմից այս երկիր …

