Վրաստանում քվեաթերթիկների զանգվածային լցոնման գործով երկու անձ է ձերբակալվել

Լուրեր

07.10.2026 | 16:50
Դատական դեպարտամենտը չի կատարել դատարանի վճիռը․ դատավորին չվճարված գումարը կբռնագանձվի
07.10.2026 | 16:42
«Հրաշք այգի» ռեստորանային համալիրից 2 գորշ արջի տեղափոխել են ապաստարան
07.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Բ-ն իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է եկեղեցուն առնչվող նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
Բոլորը

Վրաստանի ոստիկանությունը հայտարարել է հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրությունների ժամանակ Մառնեուլիում քվեաթերթիկների զանգվածային լցոնումների գործով երկու անձի ձերբակալության մասին։ Երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը չեղյալ է համարել այս տեղամասում քվեարկության արդյունքները հենց ընտրությունների օրը՝ այն բանից հետո, երբ միջադեպի կադրերը հայտնվել են սոցիալական ցանցերում։ Տեսանյութում Մառնեուլիի քաղաքային խորհրդի անդամ Ռովշան Իսկանդերովն է, որը ներկայացնում է իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը տեղական ինքնակառավարման մարմինում։

Ձերբակալության նախօրեին նա հայտարարել էր, որ ընդդիմադիրների սադրանքների զոհ է դարձել։ Ըստ Իսկանդերովի՝ նրանք «չլսված լկտիությամբ խախտել են ընտրական կանոնները», «զբաղվել են ընտրատեղամասում քարոզչությամբ և թույլ չեն տվել «Վրացական երազանքի» պոտենցիալ ընտրողներին քվեարկել քվեատուփի մեջ»:

«Ես չկարողացա զսպել իմ էմոցիաները և վրդովված ձեռքից խլեցի քվեաթերթիկներն ու գցեցի քվեատուփի մեջ»,- գրել է Իսկանդերովը ֆեյսբուքյան իր էջում։

Նրա այս գրառումը, սակայն, այժմ անհասանելի է։

Հիշեցնենք, որ 2024 թվականի հոկտեմբերի 26-ին Վրաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների հնարավոր կեղծման մասին հայտարարությունների կապակցությամբ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին այսօր հրավիրվել է դատախազություն։ Նա, սակայն, հայտարարել է, որ մտադիր չէ ներկայանալ քննչական վարչություն, գրում է Գրուզիա օնլայնը։

«Ցանկանում եմ ներկայացնել իմ պատասխանը Դատախազության խնդրանքին. այն, որ ես պետք է ներկայացնեմ ապացույցներ, որոնք հաստատում են անցյալ ընտրությունների արդյունքներով իմ հայտարարությունները, արդարացված չէ (հավաստի չեն), քանի որ դատախազությունը պետք է իր հետաքննությունը կատարի, դրա համար էլ այն դատախազություն է։ Այն ապացույցները, որոնք կան հասարակության մեջ, չպետք է ներկայացվեն նախագահի կողմից։ Հասարակական կազմակերպություններն ու դիտորդներն ամեն օր ներկայացնում են հսկայական քանակությամբ ապացույցներ և գնալով ավելի ու ավելի են ցույց տալիս, թե որքան մասշտաբային, զանգվածային և համակարգված են եղել ընտրակեղծիքները»,- ասել է Զուրաբիշվիլին՝ հայտարարելով, թե դատախազությունը պետք է հսկայական աշխատանք կատարի, որպեսզի հետաքննի այն, ինչ դրված է իր սեղանին։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի