ԱՄՆ-ը պատրաստ է միջուկային զենքով պաշտպանել Հարավային Կորեան

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

ԱՄՆ-ը լիովին հավատարիմ է Հարավային Կորեայի պաշտպանությանը և պատրաստ է դրա համար օգտագործել ցանկացած միջոց, այդ թվում՝ միջուկային զենքը: Այս մասին Վաշինգտոնում իր հարավկորեացի գործընկեր Կիմ Յոնգ Հյոնի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Նա նշել է, որ ընդլայնված զսպանն ուղղված ԱՄՆ-ի պարտավորությունը մնում է անփոփոխ։ Օսթինը հայտարարել է, որ այն «աջակցվում է ամերիկյան պաշտպանության ամբողջ շրջանակով՝ սովորական հրթիռային համակարգեր, միջուկային և առաջադեմ ոչ միջուկային զենքեր»։

Պենտագոնի ղեկավարը նաև հայտնել է Հարավային Կորեայի հետ լայնածավալ զորավարժությունների վերսկսման մասին, ինչը, նրա խոսքով, «էապես կուժեղացնի երկու երկրների մարտունակությունը»։

Երկու երկրների ռազմական գերատեսչությունների ղեկավարները Հյուսիսային Կորեայի ստորաբաժանումները Ռուսաստանից դուրս բերելու կոչ են արել։ Օսթինը նշել է, որ Վաշինգտոնը «կշարունակի աշխատել դաշնակիցների և գործընկերների հետ՝ Ռուսաստանին հետ պահելու այդ զորքերը մարտերում օգտագործելուց», սակայն «մեծ հավանականություն» կա, որ Մոսկվան չի հրաժարվի իր մտադրությունից»։ Նրա խոսքով՝ հյուսիսկորեացի զինվորականները զինված են ռուսական սպառազինությամբ և ռուսական հանդերձանքով են։

Իր հերթին, Հարավայի Կորեայի ՊՆ ղեկավարը նախազգուշացրել է, որ Հյուսիսային Կորեայի զորքերի հնարավոր մասնակցությունն Ուկրաինայի դեմ ռուսական պատերազմին «կարող է հանգեցնել Կորեական թերակղզում անվտանգության սպառնալիքների սրմանը»: Նրա խոսքով՝ դա պայմանավորված է նրանով, որ Փհենյանն իր ստորաբաժանումների օգտագործման դիմաց, «մեծ հավանականությամբ, կպահանջի Մոսկվայից փոխանցել տեխնոլոգիա»՝ աջակցելու Հյուսիսային Կորեայի սպառազինության ծրագրերին, այդ թվում՝ միջուկային զենքի, միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների և հետախուզական արբանյակների։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի