Լիբանանում ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելությունը հոկտեմբերին թիրախավորվել է 30 անգամ, որից 20-ը՝ Իսրայելի կողմից

Լուրեր

09.09.2026 | 10:27
Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի զգալի բարձրացում. Լևոն Ազիզյան
09.09.2026 | 10:11
Վթարային ջրանջատում Երևանում և Սյունիքում
09.09.2026 | 09:59
Պաշտպանության նախարարի չսպասված այցը Արարատյան հովտի զորամասերից մեկը
09.09.2026 | 09:44
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
09.09.2026 | 09:34
Կալանավորված տղամարդու որդին հոր միջնորդությամբ դիմել է քրեական ենթամշակույթի ներկայացուցչի․ ՆԳՆ ոստիկանություն
09.09.2026 | 08:46
Փաշինյանը մեկնել է Ֆրանսիա՝ մասնակցելու Միջազգային տիեզերական գագաթնաժողովին
08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.09.2026 | 22:48
Զելենսկին հայտնել է սեպտեմբերի վերջին Թրամփի հետ հանդիպելու ծրագրերի ու Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ հնարավոր բանակցությունների մասին
08.09.2026 | 22:34
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
08.09.2026 | 22:18
Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և ևս 10 երկիր արգելել են Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերից ապրանքների ներմուծումը
08.09.2026 | 21:50
Գագիկ Խաչատրյանի միլիարդները մի բանակի ունեցվածք է․ ՀՀ-ի դեմ մեծ հանցագործություն է տեղի ունեցել․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 21:37
ԱՄՆ-ի ու Կանադայի առևտրային բախման ֆոնին ուժի մեջ են մտել կանադական կողմի պատասխան մաքսատուրքերը
08.09.2026 | 21:22
ՊՆ ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանն անցկացրել է ստուգատես
Բոլորը

Լիբանանում ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելությունն այս ամիս գրանցել է ավելի քան 30 միջադեպ, որոնք հանգեցրել են նյութական վնասի կամ խաղաղապահների վիրավորվելուն։ Դեպքերից շուրջ 20-ն իսրայելական կրակի կամ գործողությունների հետևանք են։ Այս մասին հայտարարել է Լիբանանում ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի խոսնակը, փոխանցում է France 24-ը։

ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերը (UNIFIL) Լիբանանում տեղակայվել են 1978 թվականին՝ Իսրայելի կողմից այս երկիր ներխուժելուց հետո: Վերջերս այն հայտնվել է Իսրայելի և լիբանանյան «Հըզբոլլահ» խմբավորման միջև նոր պատերազմի առաջնագծում։ Իսրայելը բազմիցս կոչ է արել խաղաղապահներին լքել դիրքերը:

«Այս ամսվա 30 միջադեպերից մոտ 20-ը, որոնք մենք կարող ենք վերագրել Իսրայելի պաշտպանության բանակի կրակին կամ գործողություններին, 7-ն ակնհայտորեն դիտավորյալ էին»,- UNIFIL-ի խոսնակ Անդրեա Տենենտին։

Հավելենք, որ UNIFIL-ի կազմում ընդգրկված են նաև ՀՀ խաղաղապահներ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի