26 Սեպտեմբեր 2024 | 11:35
Ֆրանսիան ամուր կանգնած է Հայաստանի կողքին Ադրբեջանի ճնշումներին և տարածքային նկրտումներին դեմ-հանդիման․ Մակրոն
Սեպտեմբերի 25-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի 79-րդ Գլխավոր վեհաժողովի ժամանակ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն անդրադարձել է մի քանի թեմաների՝ Ուկրաինա, Իսրայել, Գազա, Լիբանան, Անվտանգության խորհրդի բարեփոխումներ և այլն։ Իր ելույթի սկզբում, սակայն, Մակրոնը Ֆրանսիայի աջակցությունն է հայտնել Հայաստանին։ «Ես գիտեմ, որ ձեզանից շատերի համար ամենագլխավորն այլ տեղ է՝ մոռացված պատերազմների, անարդար հաղթանակների, վատ բանակցված, իսկ երբեմն …