Փարիզի դատարանի ժամանակացույցը դեռևս չի ներառում Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովի գործով լսումները, որի խափանման միջոցի ժամկետը լրանում է չորեքշաբթի երեկոյան, հայտնում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը դատարանից։ Միևնույն ժամանակ, դատարանի աշխատանքին ծանոթ աղբյուրը չի բացառել, որ Դուրովի հարցի քննարկումը կարող է չընդգրկվել հանրությանը հասանելի ժամանակացույցում՝ գործի «զգայուն բնույթի» պատճառով։ «Ժամանակացույցում այս գործը նշված չէ, բայց դա …

