Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատան երկրորդ բարձրաստիճան դիվանագետը կնոջ հետ, որը նույնպես դիվանագետ է, մեղադրվել է մարդկանց թրաֆիքինգի, խարդախության, անհիմն հարստացման, ԱՄՆ աշխատանքային և աշխատավարձի օրենքների խախտման մեջ, գրում է Turkish Minute-ը։ Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատան նախկին ղեկավարի տեղակալ Հյուսնու Սինան Էրթայն ու նրա կինը՝ դիվանագիտական խորհրդական Անիլ Օզգե Էրթայը, մեղադրվում են Ֆիլիպիններից Շերոն Թոմաս Ագդիպային ԱՄՆ-ում թրաֆիքինգի …

