Կարծում եմ՝ կխոսենք․ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է զրուցել Պուտինի հետ

Լուրեր

08.10.2026 | 12:30
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռյազանում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնին և Բաշկորտոստանում նավթավերամշակման գործարանին
08.10.2026 | 12:28
Դիպլոմ չունենալը համատեղելի է վարչապետի պաշտոնին, աղջիկ ունենալը կաթողիկոսի դեպքում՝ ոչ. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:22
Առինջում թրաֆիքինգի և սեռական շահագործման գործով 2 օտարերկրացի է ձերբակալվել
08.10.2026 | 12:17
Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Դավիդ Սիլվան 40 տարեկանում վերսկսել է կարիերան
08.10.2026 | 12:10
ԵՄ-ն ընդունեց ՀՀ-ի համար արտոնությունների փաթեթը // Սևանի ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 12:02
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ տասնյակ զոհեր կան
08.10.2026 | 11:50
Վլադիմիր Վարդանյանը՝ ՍԴ նոր նախագահի թեկնածո՞ւ․ Արման Դիլանյանի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է
08.10.2026 | 11:42
Օտարերկրյա ռազմական կցորդներն այցելել են ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն
08.10.2026 | 11:33
Դատախազությունը պահանջում է ազատել Աբովյան 8/1-ի անշարժ գույքը ընկերության ապօրինի տիրապետումից
08.10.2026 | 11:24
Վահան Բիչախչյան. «Շատ դժվար ժամանակաշրջան էր ինձ համար»
08.10.2026 | 11:18
Նարեկ Կարապետյանը հուզվեց ու չկարողացավ խոսքը շարունակել զոհված զինծառայողների ծնողների հետ հանդիպման ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:11
Լավ է, որ բացահայտվեց, բայց 27 տարի ինչո՞ւ չէր բացահայտվում. Փաշինյանը Արծրուն Մարգարյանի գործի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:03
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:01
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:00
Նարեկ Կարապետյանն ԱԺ-ում հանդիպում է անհետ կորածների և զոհված զինծառայողների ծնողների հետ. ՈՒՂԻՂ
Բոլորը

ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթանակից հետո Դոնալդ Թրամփը դեռևս չի շփվել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, սակայն չի բացառում, որ դա տեղի կունենա, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Կարծում եմ՝ մենք կխոսենք»,- ասել է Թրամփը NBC հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Նա հավելել է, որ ընտրությունների նախնական արդյունքների ամփոփումից հետո խոսել է, «հավանաբար, աշխարհի 70 առաջնորդների հետ», այդ թվում՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի։ Թրամփը, սակայն, չի բացահայտել Զելենսկիի հետ զրույցի մանրամասները։

Նախօրեին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Վալդայի ֆորումում կայացած մամուլի ասուլիսում ասել էր, որ դեմ չի լինի զանգահարել ԱՄՆ ընտրված նախագահին։

«Ես պարզապես դա չեմ անում, քանի որ արևմտյան պետությունների ղեկավարները գրեթե ամեն շաբաթ ինչ-որ փուլում ինձ զանգահարում էին, իսկ հետո հանկարծակի դադարեցին դա անել»,- ասել է նա։

Նույն միջոցառմանը Պուտինը շնորհավորել է Թրամփին  ընտրվելու կապակցությամբ և վստահեցրել, որ Կրեմլը պատրաստ է «աշխատել պետության ցանկացած ղեկավարի հետ, ում կվստահի ամերիկյան ժողովուրդը»։ Նրա պնդմամբ՝ Թրամփն իր նախագահության առաջին ժամկետում վախենում էր «հավելյալ քայլ անել, ավելորդ խոսք ասել», սակայն խիզախություն է դրսևորել անցյալ ամռանը մահափորձի ժամանակ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի