Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ այսուհետ պատերին գովազդային թռուցիկներ փակցնելու դեպքում տուգանք է կիրառվելու։ «Երևանի տարբեր փողոցների շենքերի, կառույցների պատերին պարբերաբար անօրինական թռուցիկներ են փակցվում: Մայրաքաղաքում առանց թույլտվության արտաքին գովազդ տեղադրելու համար տուգանք է կիրառվում նվազագույն աշխատավարձի մինչև 100-ապատիկի չափով»,- ասված է հաղորդագրությունում։

