Զուրաբիշվիլին հայտարարել է, որ Վրաստանը ճգնաժամը կհաղթահարի նոր խորհրդարանական ընտրություններով

Լուրեր

07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
Բոլորը

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին վստահ է, որ նոր խորհրդարանական ընտրություններ անցկացնելով՝ երկիրը կկարողանա դուրս գալ ներկայիս քաղաքական ճգնաժամից։ Այս մասին Զուրաբիշվիլին հայտարարել է եվրոպական ութ երկրների խորհրդարանների արտաքին հարաբերությունների հանձնաժողովների նախագահների պատվիրակության անդամների հետ հանդիպումից հետո։

Պատվիրակության կազմում ընդգրկված են օրենսդիրներ Ֆինլանդիայից, Շվեդիայից, Ֆրանսիայից, Լիտվայից, Լատվիայից, Էստոնիայից, Լեհաստանից և Գերմանիայից։

«Դատելով [Վրաստանի] ԿԸՀ-ի ղեկավարի հայտարարություններից՝ պարզ է, թե ինչ որոշում կկայացնի ԿԸՀ-ն, այստեղ ոչ մի անակնկալ չի կարող լինել։ Մեր ընկերներն այստեղ են՝ ուղիներ գտնելու Վրաստանն այս ճգնաժամից դուրս բերելու համար։ Վրաստանը դուրս կգա այս ճգնաժամից։ Մենք կվերադառնանք նոր ընտրությունների, որպեսզի Վրաստանը ստանա լեգիտիմ խորհրդարան, լեգիտիմ կառավարություն և լեգիտիմ նոր նախագահ։ Սա մեր ճանապարհն է։ Մեր ճանապարհը կայունության, ժողովրդավարության և Եվրոպայի ճանապարհն է»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին։

Վրաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի են ունեցել հոկտեմբերի 26-ին։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ հաղթող է ճանաչվել իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը, սակայն ընդդիմությունը չի ընդունում ընտրությունների արդյունքներն ու բողոքի ցույցերի է դուրս եկել։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի