Ճապոնիայի խորհրդարանը վարչապետի պաշտոնում ընտրել է Սիգերու Իշիբային

Լուրեր

10.08.2026 | 23:10
Գևորգ Պապոյանը կմեկնի Ղազախստան՝ ԵԱՏՄ ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին մասնակցելու
10.08.2026 | 22:57
Կոլումբիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 111-ի. հայտարարվել է արտակարգ դրություն
10.08.2026 | 22:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.08.2026 | 22:26
Սևանա լճի մակարդակը հունվարի 1-ի համեմատ բարձր է 52 սմ-ով
10.08.2026 | 22:12
ԱՄՆ-ը, Հայաստանը և Ադրբեջանը համատեղ հայտարարություն են տարածել Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի տարեդարձի առթիվ
10.08.2026 | 22:04
Հայաստանի Պրեմիեր լիգա. Երկրորդ տուրի արդյունքներն ու տեսաամփոփումը
10.08.2026 | 22:01
Երևանի շենքերից մեկի մոտ շորի մեջ փաթաթված նորածին է հայտնաբերվել. ՆԳՆ
10.08.2026 | 21:57
ՌԴ Գերագույն դատարանը «Յաբլոկո»-ին զրկել է Պետդումայի ընտրություններին մասնակցելուց
10.08.2026 | 21:34
Գյումրիի տներից մեկում հրդեհ է բռնկվել
10.08.2026 | 21:19
Երևանում ապամոնտաժվել են ինքնակամ կառուցված շինություններ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 21:05
Սելավ Վայոց ձորում. ավտոճանապարհը լցվել է ջրաբերուկներով
10.08.2026 | 20:50
Միաձայն կողմ էին ընդդիմությունն ու իշխանությունը․ ԱԺ Էթիկայի հանձնաժողով ստեղծվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 20:42
Ուժեղացված ծառայություն Երևանում․ հայտնաբերվել են իրավախախտներ, թմրամիջոց, զենք-զինամթերք
10.08.2026 | 20:23
Հանրային լսումներ՝ Կապանի մարզադաշտի տարածքի նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու նախագծի վերաբերյալ
10.08.2026 | 20:08
Սահմանվել են էլեկտրոնային փողի թողարկման և օգտագործման կարգավորման նոր հնարավորություններ
Բոլորը

Ճապոնիայի խորհրդարանի ստորին պալատը վարչապետի պաշտոնում վերընտրել է իշխող Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Սիգերու Իշիբային, հայտնում է Kyodo News-ը։

Քվեարկության առաջին փուլում թեկնածուներից ոչ մեկը 465 մանդատ ունեցող պալատում չի ստացել հաղթելու համար անհրաժեշտ 233 ձայնը։ Արդյունքում քվեարկությունը տեղի է ունեցել երկու հիմնական հավակնորդների՝ Իշիբայի և Ճապոնիայի գլխավոր ընդդիմադիր Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Յոսիհիկո Նոդայի միջև։ Իշիբան ստացել է 221 ձայն, Նոդան՝ 160, այդպիսով՝ Իշիբան պահպանել է վարչապետի պաշտոնը։

Այսօր ավելի ուշ Իշիբան պետք է ձևավորի նոր կաբինետ, սակայն նվազագույն փոփոխություններ են սպասվում։

Այնուամենայնիվ, Իշիբան այժմ կարող է ղեկավարել փոքրամասնության կառավարությունը, ինչը նշանակում է, որ կոալիցիան պետք է ավելի ուշադիր լսի ընդդիմության պահանջները: Ընդդիմադիր կուսակցությունները կարող են մեծացնել ճնշումը՝ քաղաքական բարեփոխումների հասնելու համար։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի