Ալիևն ընդգծել է Շառլ Միշելի միջնորդական դերը ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում

Լուրեր

07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
07.10.2026 | 13:24
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն առողջապահական տագնապ է տարածել՝ ամերիկացիներին կոչ անելով չմեկնել ՌԴ
07.10.2026 | 13:16
Վարդաձորի դպրոցի միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից
07.10.2026 | 13:13
«Շնորհակալ եմ Աստծուն, որ արգենտինացի եմ». Մեսիի հուզիչ խոսքը հրաժեշտի խաղից հետո
07.10.2026 | 13:05
Կառուցապատողներին հիշեցրել են՝ գնման իրավունքի պայմանագրերում սպառողների իրավունքները խախտող պայմաններ չեն կարող լինել
07.10.2026 | 12:56
Կոստանյանը ներկայացրել է ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ ստեղծվող տնտեսական հնարավորությունները
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելը Բաքվում COP29 կլիմայական համաժողովի շրջանակում կայացած հանդիպմանը քննարկել են Եվրամիության ու Ադրբեջանի միջև հարաբերությունների զարգացման հեռանկարները։

Ադրբեջանական կողմի փոխանցմամբ՝ Ալիևն ընդգծել է Միշելի միջնորդական դերը Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացում։ Նրա խոսքով՝ Միշելի միջնորդական ջանքերը բարձր են գնահատվել, և հենց նրա միջնորդության ընթացքում են ձևավորվել Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացի կառուցվածքն ու հիմնական ուղղությունները։

Նշվում է, որ Ալիևն ու Միշելը քննարկել են նաև Բաքվում անցկացվող COP29-ը։ Այս կապակցությամբ Միշելը հաջողություն է մաղթել Ադրբեջանին համաժողովի հաջող անցկացման հարցում և հույս հայտնել, որ միջոցառմանը կլիմայի փոփոխության հետ կապված կարևոր որոշումներ կընդունվեն։ Նա հավելել է, որ կլիմայի փոփոխության խնդիրը ԵՄ օրակարգի առաջնահերթ և կարևոր թեմաներից է։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի