Գյումրի, Իջևան, Եղեգնաձոր. այս քաղաքներում այս տարի անցկացվեց «Ֆեստիվառ» զբոսաշրջային-երաժշտական փառատոնը։ Կազմակերպիչը ԿԳՄՍ նախարարությունն ու Հանրային հեռուստաընկերությունն էին։ Համերգների համար պետական բյուջեից 180 մլն դրամ է ծախսվել։ Factor TV-ն ուսումնասիրել է Գնումների կայքում հրապարակված և Հանրային հեռուստաընկերության կողմից տրամադրված պայմանագրերը՝ պարզելու, թե որ ընկերություններն ու անհատներն են «Ֆեստիվառ»-ի շրջանակում ծառայություններ մատուցել։ Ուշագրավ է, որ պետական …

