Արդեն 9 ամիս շինծու քրեական գործերով Բաքվի բանտերում պահվող արցախցի նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին կրկին հնարավորություն է տրվել կապ հաստատել ընտանիքի անդամների հետ։ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Զառա Ամատունին զերծ մնաց այցից մանրամասներ հայտնել՝ նշելով՝ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի, Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանի, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի, Պաշտպանության …

