Ադրբեջանն այսօր պատերազմում է արցախցիների հիշողության դեմ. Արմինե Հայրապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

«Աղճատվում է բնապատմական լանդշաֆտը»,- այսպես սկսեց իր ելույթը Արցախի պատմական միջավայրի պահպանության պետական ծառայության տնօրեն Արմինե Հայրապետյանը՝ «Ադրբեջանի ագրեսիայի ազդեցությունը մարդու իրավունքների և շրջակա միջավայրի պաշտպանության վրա» խորագրով համաժողովին։ Նա հրապարակեց այն հուշարձանների անունները, որոնք մինչ այս պահը ոչնչացվել են Ադրբեջանի կողմից.

«Ադրբեջանն Արցախում սկսեց կիրառել դեռևս 1920-ականներին որդեգրած քաղաքականությունը՝ տարածքի ազատումը հայկական հետքից։ Այս պահին Բաքուն փորձում է ջնջել Արցախը հայկականությունից, և, միգուցե, դրանով փակել հայրենիք գաղափարի խնդիրը։ Ավերվել են Շուշիի 19-րդ դարի Հովհաննես Մկրտչի եկեղեցին՝ Կանաչ ժամը, Բերձորի Սուրբ Համբարձման և Մեխակավանի Զորավոր Աստվածածին եկեղեցիները։ Բայց սրանով կանգ չի առել Ադրբեջանը՝ ավերելով մի շարք բնակավայրեր և գերեզմանատներ»,- մանրամասնեց Հայրապետյանը։

Համաժողովը կազմակերպվել է ի պատասխան ՄԱԿ-ի որոշման՝ արտոնել Ադրբեջանին հյուրընկալելու COP29-ը՝ չնայած Արցախի ժողովրդի նկատմամբ ագրեսիայի հետ կապված անհանգստություններին, ինչպես նաև ավտորիտար քաղաքականությանը և հայատյացությանը։

Մանրամասները՝ տեսանյութում։