Բայդենը թույլատրել է Ուկրաինային ATACMS հրթիռներով հարվածել ՌԴ տարածքի խորքերին

Լուրեր

08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 19:43
Ժամանակավորապես կփակվի Դսեղ-Մարց ավտոճանապարհի մի հատվածը
08.10.2026 | 19:27
Լավագույն բուհերում սովորողներին տարկետում կտրվի մինչև 32 տարեկանը 
08.10.2026 | 19:13
ԱՄՆ-ը «երբեք թույլ չէր տա» Հունաստան-Թուրքիա հակամարտություն․ Ռուբիոն նշել է F-35-ների Անկարային փոխանցման պայմանը
08.10.2026 | 19:00
ՀՕՖ-ի բարեգործական ճաշարանը չի փակվում․ բայց շահառուները մտահոգված են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, իր պաշտոնավարման վերջում արել է այն, ինչ երկար ամիսներ պահանջում էր Կիևը. նա չեղարկել է Ռուսաստանի տարածքում ATACMS բալիստիկ մարտավարական հրթիռներով հարվածելու արգելքը։ Այս մասին հայտնում են մի քանի ամերիկյան թերթեր և հեռուստաընկերություններ՝ վկայակոչելով Բայդենի վարչակազմի անանուն զրուցակիցներին։

Factor.am-ը երեկ անդրադարձել էր թեմային՝ վկայակոչելով Associated Press-ի հրապարակումը։ Տեղեկատվությունը հաստատել են նաև հեղինակավոր այլ լրատվամիջոցների՝ The New York Times-ի, Washington Post-ի, CNN-ը և ԱՄՆ-ում BBC-ի գործընկեր CBS-ի աղբյուրները։ Պարբերականների անանուն զրուցակիցները հայտնել են, որ Բայդենը նման որոշում է կայացրել՝ ի պատասխան Հյուսիսային Կորեայի՝ Ռուսաստանին Կուրսկի շրջանում մարտական գործողությունների ժամանակ օգնելու համար զինվորներ ուղարկելուն։

Պաշտոնյաներից մեկն ասել է, որ այդ քայլը մասամբ ուղղված է Փհենյանին ավելի շատ զորքեր ուղարկելուց հետ պահելուն:

«Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը պետք է հասկանա, որ առաջին ստորաբաժանումներն ուղարկելը թանկ արժեցող սխալ էր»,- ասել է պաշտոնյան։

Մինչ օրս Վաշինգտոնն իր հրթիռներով նման հարվածներ հասցնելու թույլտվություն տալուց հրաժարվելը բացատրում էր էսկալացիայի մտավախություններով։ CNN-ը պարզաբանում է, որ ՌԴ-ն կարող է պատասխանել, օրինակ, ՆԱՏՕ-ի անդամ պետությունների տարածքներում դիվերսիաներով։ Դատելով այն բանից, թե ինչ են ասել ամերիկյան թերթերի զրուցակիցները, այդ մտավախությունները պահպանվում են։ Նրանցից մեկի խոսքով՝ հենց այդ պատճառով էլ Բայդենի թույլտվությամբ հրթիռների կիրառման հետևանքները կլինեն «շատ կոնկրետ ու սահմանափակ»։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի