Ադրբեջանում հուլիսի 1-ից բենզինի, դիզվառելիքի, հասարակական տրանսպորտի գների թանկացումները բուռն քննարկումներ ու քննադատություններ են առաջացրել։ Տնտեսագետ Նաթիգ Ջաֆարլին ադրբեջանական լրատվամիջոցների հետ զրույցում ասել է, թե տարօրինակ է, որ այս քայլն արվել է խորհրդարանական ընտրություններից առաջ։ «Իշխանությունը կարող էր սպասել ընտրություններին։ Ցանկացած կառավարությունում իշխող կուսակցությունն ընտրություններից առաջ նման քայլի չի գնում։ Սա ցույց է տալիս, որ …

