Ադրբեջանի իշխանությունները տեղի են տվել միջազգային ճնշումներին և ընդդադիր գործիչ, հայտնի տնտեսագետ Գուբադ Իբադօղլուի բանտարկությունը փոխարինել են տնային կալանքով։ Այսօր նման որոշում է կայացրել Նարիմանովի շրջանային դատարանը, տեղական լրատվամիջոցներին հայտնել է նրա փաստաբան Բահրուզ Բայրամովը։ Նրա խոսքով՝ պաշտպանական կողմը միջնորդությունը ներկայացրել է Իբադօղլուի առողջական վիճակի վատթարացման պատճառով։ Այս պահանջը նախկինում տասնյակ անգամներ մերժվել է դատարանների …