Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Հարիետ Մոնրո-Վինտերին: Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից։ Փոխվարչապետը շնորհավորել է դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել իր այս պատասխանատու առաքելության իրականացման գործում: Հանդիպման ընթացքում Տիգրան Խաչատրյանը դեսպանին է ներկայացրել մակրոտնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու տնտեսական քաղաքականության առաջնահերթությունները` անդրադարձ կատարելով …

