«Շանսան» թայֆունը հարվածել է Ճապոնիայի հարավարևմտյան հատվածին՝ տապալելով էլեկտրասյուները, խոչընդոտելով օդային հաղորդակցությանը և ստիպելով փակել մի շարք խոշոր գործարաններ, հայտնում է Reuters-ը։ Առնվազն երեք մարդ զոհվել է, տասնյակ մարդիկ վիրավորվել են փոթորկի հետևանքով, որը, Ճապոնիայի իշխանությունների կարծիքով, կարող է լինել տարածաշրջանում երբևէ գրանցված ամենաուժեղ փոթորիկներից մեկը: Իշխանությունները կարգադրել են տարհանել ավելի քան 5,2 միլիոն մարդու …

