ԵԽԽՎ-ում գերիների հարցը քննարկելն այդքան էլ հեշտ չէ, պետք է ունենալ օրակարգ. Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

ԵԽԽՎ իրավական և մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովն այսօր և վաղը Երևանում կանցկացնի գլխավոր նիստը, այս մասին ԱԺ-ում հրավիրված ասուլիսի ժամանակ  հայտնեց պետաիրավական հարցերով հանձնաժողովի նախագահ, ԵԽԽՎ իրավական հարցերի և մարդու իրավունքների հանձնաժողովի անդամ Վլադիմիր Վարդանյանը։

Անդրադառնալով ԵԽԽՎ նիստում գերիներին վերաբերող հարցերի քննարկմանը՝ Վարդանյանը պատասխանեց, որ Հայաստանը Ադրբեջանում պահվող ռազմագերիների վերաբերյալ մշտապես հարցեր է բարձրացնում։

«Այդ հարցերը ընդգրկված են նաև մի շարք զեկույցներում, որոնք արդեն ընդունված են ԵԽԽՎ-ի կողմից։ Մենք չենք կարող օրակարգ ձևավորել, որովհետև այդ օրակարգի ձևավորումը շատ դեպքերում պայմանավորված է լինում այն զեկույցներով, որոնք քննարկվում են հանձնաժողովում։ Իհարկե, Հայաստանում այս նիստի անցկացման ընթացքում մենք չէինք կարող խուսափել այս քննարկումից։ ԵԽԽՎ-ում ռազմագերիների հարցեր քննարկելու համար պետք է ունենալ օրակարգային հարց, որը հստակ ձևակերպում պետք է ունենա, թե ինչ ես նախատեսում ունենալ՝ հայտարարություն, համապատասխան բանաձև, թե նախատեսում ես կազմակերպել լսումներ»,- շեշտեց պատգամավորը։

Մանրամասները՝ տեսանյութում։