Թուրքիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհվել է 5 զինվորական, այդ թվում՝ գեներալ

Լուրեր

09.09.2026 | 11:04
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 11:02
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 10:58
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Արագածոտնի, Շիրակի և Լոռու մարզերում
09.09.2026 | 10:41
Հրդեհ Քարաբերդում․ այրվել է մոտ 700 հակ անասնակեր
09.09.2026 | 10:27
Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի զգալի բարձրացում. Լևոն Ազիզյան
09.09.2026 | 10:11
Վթարային ջրանջատում Երևանում և Սյունիքում
09.09.2026 | 09:59
Պաշտպանության նախարարի չսպասված այցը Արարատյան հովտի զորամասերից մեկը
09.09.2026 | 09:44
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
09.09.2026 | 09:34
Կալանավորված տղամարդու որդին հոր միջնորդությամբ դիմել է քրեական ենթամշակույթի ներկայացուցչի․ ՆԳՆ ոստիկանություն
09.09.2026 | 08:46
Փաշինյանը մեկնել է Ֆրանսիա՝ մասնակցելու Միջազգային տիեզերական գագաթնաժողովին
08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.09.2026 | 22:48
Զելենսկին հայտնել է սեպտեմբերի վերջին Թրամփի հետ հանդիպելու ծրագրերի ու Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ հնարավոր բանակցությունների մասին
08.09.2026 | 22:34
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
Բոլորը

Թուրքիայում Իսպարտա նահանգի Կեչիբորլու շրջանում ռազմական ուղղաթիռ է կործանվել, 5 զինվորական է զոհվել։ Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները՝ դեպքի վայրից կադրեր հրապարակելով։

Հաղորդվում է, որ ուղղաթիռը կործանվել է ուսումնական թռիչքի ժամանակ։ Դեպքի վայր են մեկնել շտապօգնության և հրշեջների բրիգադները։

Իսպարտայի նահանգապետ Աբդուլլահ Էրինը հայտարարել է, որ վթարի հետևանքով զոհվել է 5, վիրավորվել՝ մեկ զինվորական։ Զոհվածներից մեկը Իսպարտայի ավիացիոն դպրոցի հրամանատար, բրիգադային գեներալ Իսա Բայդիլլին է։

«Մեր UH-1 տիպի ուղղաթիռներից մեկը, որն ուսումնամարզական թռիչք էր իրականացնում Իսպարտայում, վթարի է ենթարկվել, մեր անձնակազմից 5-ը զոհվել են, մեկը ծանր վիրավորվել է, նա տեղափոխվել է հիվանդանոց»,- ասվում է Թուրքիայի ՊՆ-ի հայտարարության մեջ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի