Ադրբեջանի ընդդիմադիր մի շարք ուժերի միավորող Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդը կոչով դիմել է միջազգային հանրությանը՝ չճանաչել սեպտեմբերի 1-ին երկրում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները։ Նշվում է, որ հենց սեպտեմբերի 1-ի խորհրդարանական ընտրությունների նշանակումը հակասահմանադրական էր, քանի որ Սահմանադրության 98.1-րդ հոդվածում հստակ նշված է, թե որ դեպքերում կարող են արտահերթ ընտրություններ անցկացնել։ Մինչդեռ արտահերթ ընտրությունների համար Սահմանադրությամբ …

